Ամանոր 2016. ինչպես զարդարել տոնական սեղանը (լուսանկարներ)
PHOTO
FashionYan.com-ը գրում է.
Հաշված օրեր անց կսկսվի 2016 թվականը, որն, ըստ չինական հորոսկոպի, Հրե Կապիկի տարի է: Անհնար է տոնական օրերը պատկերացնել առանց տոնական սեղանի, որը ոչ միայն պետք է ”զարդարել” ուտեստներով, այլև դիզայներական պարագաներով:
FashionYan.com-ը ստորև ներկայացնում է, թե ինչպես կարելի է ձևավորել ամանորյա սեղանը` 2016 թվականի համար: Եվ այսպես, Կապիկի տարվա գույներն են կամիրը և նարնջագույնը, ինչպես նաև մետաղական գույները: Ուստի միանշանակ սեղանի տոնական զարդարանքում պետք է գերակշռեն հենց այս երանգները:
Անձեռոցիկները կամ մոմերը կարելի է ընտրել կարմիրի ամենատարբեր գույների՝ բորդոյից մինչև նարնջագույնի հասնող:
Տոնական սեղանը կարելի է ձևավորել նաև կանաչի երանգներով, ինչպես նաև ոսկեգույնով և արծաթագույնով:
Սեղանի զարդարանքի համար նախընտրելի են մոմերը, տոնական անձեռոցիկները, փոքրիկ տոնածառերը և տոնածառի խաղալիքները:
Եթե չեք ցանկանում շեշտը դնել աքսեսուարների վրա, ապա կարելի է և սպասքի համար ընտրել նման գույներ:




















































