ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒՆԻՍԻ). Պարտադրված հակականոնական գործողություն
SOCIETYՇ
ՏՈՆԵՐ
Հավատարմագրման միջազգային օր, Ուրուգվայ՝ Հարավամերիկյան ֆուտբոլի օր, Իտալիա՝ Հին հռոմեական Վեստալիայի տոն, Օկլահոմա՝ Տարեցների օր, Ուգանդա՝ Ազգային հերոսների օր, Ալանդյան կղզիներ՝ Ինքնավարության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1849– ստեղծվել է Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտել են Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահանգների մեջ:
1925 –ծնվել է կենսաֆիզիկոս Սպարտակ Հովհաննիսյանը։
1945 –ծնվել է հայաստանցի սկավառականետորդ և գունդ հրող Ֆաինա Մելնիկը։
-ծնվել է նկարչուհի Հասմիկ Ավետիսյանը։
1960 –վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Վիվան։
1961-վախճանվել է նկարիչ Միքայել Արուտչյանը։
1976– վախճանվել է դերասան Դավիթ Մալյանը:
1978– ծնվել է լիբանանահայ երգչուհի Այլին Խաչատուրյանը:
1984 –վախճանվել է ճարտարապետ Էդուարդ Սարապյանը։ 1988 –ծնվել է ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը։
2008 –վախճանվել է շախմատային գրոսմայստեր Կարեն Ասրյանը։
2017-ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները. իշխող Հանրապետական կուսակցության 46 անդամի հետ նոր ավագանիում աշխատելու են նաև երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ «Ելք»-ը՝ 14 անդամով, «Երկիր Ծիրանին»՝ 5 անդամով։
2018- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որտեղ որոշվել է, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը հանդիսանում է արտաքին և բռնի միջամտությամբ պարտադրված հակականոնական գործողություն։
2019-Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է անկուսակցական Վահագն Գևորգյանը, որի հիմնական մրցակիցը եղել է ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը։
ԱՇԽԱՐՀ
53 -Հռոմի կայսր Ներոնը ամուսնացել է Կլավդիայի դստեր՝ Օկտավիայի հետ։
62 -Ներոնի հրամանով սպանվել է իր առաջին կինը՝ աքսորված Օկտավիան։
68– ինքնասպան է եղել Հռոմի կայսր Ներոնը:
721 -Թուլուզի ճակատամարտում Էդ Մեծը ջախջախել է մավրերին։
1290 –վախճանվել է Բեատրիչեն՝ Դանթե Ալիգիերիի սիրեցյալը։
1672– ծնվել է Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ինը։
1719 - Պետրոս 1-ինը Ռուսաստանը բաժանել է նահանգների և շրջանների։
1793 -արգելվել է ստրուկների ներկրումը Վերին Կանադա։
1810 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Օտտո Նիկոլաին։
1812 –ծնվել է գերմանացի աստղագետ Յոհան Գալլեն։
1822 -ԱՄՆ-ում Չարլզ Գրեմը արտոնագրել է առաջին արհեստական ծնոտը։
1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Ակակի Ծերեթելին:
1870– վախճանվել է անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքքենսը:
1873- բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվել է Ալեքսանդրիա պալատը։
1889– Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվել է նրա հուշարձանը:
1934 -լույս է տեսել Դոնալդ Դակի մասնակցությամբ առաջին մուլտֆիլմը։
1945 – ծնվել է ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր Ջոնի Դեփը։
1959 -ջուրն է իջեցվել բալիստիկ հրթիռներով զինված առաջին ամերիկյան սուզանավը՝ «Ջորջ Վաշինգտոնը»։
1967 - Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել է Հոլանի բարձունքները:
- ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։
1995 -Սոչիում Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրել են Սևծովյան նավատորմը բաժանելու մասին համաձայնագիրը։
2000 -Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայում մտցրել է ուղիղ նախագահական կառավարում։



