Մահացել Է Stone Temple Pilots-ի նախկին մեներգիչ Սքոթ Վեյլենդը
SOCIETY48 տարեկան հասակում մահացել Է StoneTemple Pilots ամերիկյան ռոք-խմբի նախկին մեներգիչ Սքոթ Վեյլենդը:
Նրա մենեջեր Թոմ Վիտորինոյի խոսքով՝ նա լույս դեկտեմբերի 3-ի գիշերը մահացել Է քնի մեջ: Երաժիշտը գտնվում Էր Մինեսոտայի նահանգի Բլումինգթոն քաղաքում, որտեղ պետք Է ելույթ ունենար իր The Wildabouts խմբի հետ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հայտնի Է, որ Վեյլենդը թմրանյութերի հետ կապված հին խնդիրներ Է ունեցել:
Նա ստեղծել Է Stone Temple Pilot-ը, որն այնուհետեւ «Գրեմմի» պարգեւ Է շահել, ինչպես նաեւ մասնակցել Է Velvet Revolver խմբին:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Վեյլենդի մարմինը հայտնաբերվել Է խմբին փոխադրող ավտոբուսում, մոթելի մոտ, որի հարեւանությամբ գտնվում Էր համերգային հարթակը: Մահվան պատճառը պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



