Գիտնականները դեղամիջոց են գտել, որը կարող է արդյունավետ լինեն COVID-19-ի ծանր ձեւի դեպքում
SOCIETYԱկալաբրուտինիբ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւով պացիենտների համար: Այս մասին հայտնում է Science Immunology ամսագիրը:
Ակալաբրուտինիբը մինչ այս կիրառվել է արյան չարորակ հիվանդությունների դեմ: Հիմա այս դեղամիջոցը թեստավորել են ծանր հիվանդ 19 պացիենտների վրա, որոնցից 8-ը միացված էին թոքերի արհեստական շնչառության սարքերին:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ակալաբրուտինիբն արգելակում է Բրուտոնի տիրոզինկինազա սպիտակուցը (ՏԿՍ), նվազեցնելով շնչառական դիսթրեսի հավանականությունը եւ գերակտիվ իմունային պատասխանը: Գիտնականները, սակայն, նշում են, որ այս էֆեկտը պետք է ստուգել պատահական ընտրանքով վերահսկվող կլինիկական հետազոտություններով, որոնք անհրաժեշտ են նաեւ անվտանգ դեղաչափի որոշման համար:
Շարունակությունը՝ այստեղ



