Շանհայում մեկնարկել են կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններով դեղամիջոցի փորձարկումները
SOCIETYՇանհայում մեկնարկել է JS016 դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը, որը պարունակում է COVID-19 հիվանդություն առաջացնող կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ: Այս մասին հայտնում է Shanghai Daily-ն:
JS016 դեղամիջոցը մշակել են Shanghai Junshi Biosciences դեղագործական ընկերությունը եւ Չինաստանի գիտությունների ակադեմիային առընթեր Մանրէաբանության ինստիտուտը: Դեղամիջոցը հիմնված է առողջացած պացիենտների արյունից վերցված հակամարմինների վրա: Այն ստեղծվել է առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ, ներառյալ առանձին բջիջների սեքվենիրացումը եւ հոսքային բջջաչափումը:
Անցած հանգստյան օրերին Չինաստանի դեղամիջոցների հսկման եւ վերահսկման պետական վարչությունը այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը սկսելու թույլտվություն է տվել: Կիրակի առավոտյան «Հուաշան» հիվանդանոցում JS016-ի ներերակային ներարկում է կատարվել առողջ կամավորների խմբին: Փորձարկումների առաջին փուլի նպատակն է ստուգել դեղամիջոցի անվտանգությունը եւ իմունագենությունը, ինչպես նաեւ թեստավորել, թե այն ինչ կերպ է մտնում օրգանիզմ եւ դուրս գալիս, ինչպես է իրեն պահում ընդունողի մարմնում:
Ավելի վաղ կապիկների վրա կատարված փորձերը ցույց ենտվել, որ JS016-ը կարող է խոչընդոտել բջիջների մեջ կորոնավիրուսի թափանցմանը:
Շարունակությունը՝ այստեղ



