Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում գյուղական ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսավորման վեցամյա ծրագիր կիրականացվի

SOCIETY

Հայաստանի Հանրապետությունում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի իրականացման նպատակն է բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակի բարելավումը , ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրն իրականացնելու է ՀՀ ԿԱ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակը, որտեղից  տեղեկացրին, որ ծրագրի բաղադրիչներն են գյուղական ֆինանսավորումը, գյուղական ենթակառուցվածքների զարգացումը, ֆերմերների իրազեկումը և աջակցությունը, ծրագրի կառավարումը:

Գյուղական ֆինանսավորում բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ ԳՖԿ-ի վերաֆինանսավորման գործառնությունների աջակցություն, և ՖՐԵԴԱ հիմնադրամի ներդրումային գործառնությունների աջակցություն ենթաբաղադրիչների շնորհիվ ծրագիրը կիրականացնի մի քանի գործառույթներ: ԳՖԿ վերաֆինանսավորման միջոցով մասնակից ֆինանսական հաստատություններին կտրամադրի ֆինանսական միջոցներ, որոնք վարկերի տեսքով կտրվեն գյուղական փոքր տնտեսություն վարողներին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկութ յուններին՝ իրենց գործունեության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով:

ՖՐԵԴԱ ներդրումների միջոցով՝ ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով օժանդակություն կտրամադրի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակներում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին:

Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչը իրականացվելու է ՆԱԵԿ ՄԶՀ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Նպատակն է՝ բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում, առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Երկու ենթաբաղադրիչներն են Գյուղական համայնքների ջրամատակարարում: Նպատակը խմելու ջրի, ինչպես նաև անասունների ջրարբիացման և տնամերձ փոքր հողակտորների վրա հիմնա կան մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ջրի կարիքների ապահովումը Փոքր և միջին ոռոգման բաշխման համակարգերի բարելավումը: Ծրագիրը կֆինանսավորի ոռոգման երրորդ կարգի ենթակառուցվածքների շինարարությունը կամ վերականգնումը` բարելավելու ջրի բաշխման արդյունավետությունը: Նպատակը` փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականության բարձրացումն է:

Ֆերմերների իրազեկման և աջակցության բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ։ Այս բաղադրիչի շրջանակում ֆերմերներին կտրամադրվի ուսուցում, գործարար և ֆինանսական պլանավորման, գյուղատնտեսական առաջավոր փորձի և տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Բացի դրանից, կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ կանանց՝ տնամերձ հողատարածքներում «դեմո» ծրագրեր իրականցնելու նպատակով, որոնք ուղղված կլինեն ընտանիքի սննդապահովածության և բազամազանության ապահովմանը։ Ծրագրի կառավարում բաղադրիչի նպատակն է աջակցել ծրագրի կառավարմանը Ö ‡ համակարգմանը: Ծրագրի տևողությունը 6 տարի է: Նախատեսվում է աշխատանքները սկսել 2016 թվականից: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League