Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից

POLITICS

Հայաստանի մայր բուհի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ։ Թե՛ կրթության փորձագետները, թե՛ համալսարանի բազմաթիվ դասախոսներ պարբերաբար նշում են, որ ԵՊՀ-ն ներկայումս գտնվում է իր պատմության մեջ աննախադեպ խորագույն ճգնաժամի մեջ, որի հիմնական պատասխանատուներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարարը։ 

Իշխանափոխությունից հետո վերջիններիս հաջողվեց սպառնալիքների միջոցով ռեկտորի պաշտոնից հեռացնել Արամ Սիմոնյանին, որից հետո ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Սիմոնյանի հետ 10 տարուց ավել աշխատած, բայց, ինչպես համալսարանում են ասում, նրան «գցած» Գեղամ Գևորգյանը։ 

Նշանակվելով պաշտոնակատար՝ նա փորձեց ազատվել իշխանության համար անցանկալի կադրերից և հակամարտության մեջ մտավ ԵՊՀ արհմիության ու ուսանողական կենտրոնի ղեկավարների հետ։ Եվ ոչ միայն:

 

Թե նյութական և վարկանիշային ինչ վնասեր կրեց ԵՊՀ-ն, գուցե թե հնարավոր կլինի հասկանալ միայն իշխանափոխությունից հետո, սակայն մեզ հետ զրույցում համալսարանի դասախոսները նշում էին, որ հետևանքները մայր բուհը զգալու է դեռ երկար ժամանակ։

Մասնագետները լուրջ խնդիրներ են տեսնում ՀՀ օրենսդրության խախտումների, ԵՊՀ-ի կառավարման արդյունավետության առումով՝ նշելով «համալսարանի ինստիտուցիոնալ կազմաքանդման» վտանգի մասին: Մասնավորաբար, խոսքն այս պահին առկա բազմաթիվ խնդիրներից մեկի մասին է: 

ԵՊՀ կանոնադրության 27-րդ կետի համաձայն, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական կառավարման բարձրագույն մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որը բաղկացած է 32 անդամից, որից 8-ը ուսանողներ են (Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ), 8-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմի, 8-ը՝ Լիազոր մարմնի (ԿԳՄՍ նախարարության), 8-ն էլ Հիմնադիր մարմնի (ՀՀ կառավարության) ներկայացուցիչներ են։ Կանոնադրության 39-րդ կետի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների դադարեցումից հետո՝ 30 օրվա ընթացքում, պետք է ձևավորվի նոր Հոգաբարձուների խորհուրդ, որի անդամները պետք է ներկայացվեն ՀՀ վարչապետի հաստատմանը։ 

Հոգաբարձուների խորհրդի լիազորություններն ավարտվել են մարտի 31-ին։ Մինչդեռ Լիազոր մարմինը չի ներկայացրել իր կողմից առաջադրվող անդամներին, որը գնահատվում է որպես անգործությամբ դրսևորվող լիազորությունների չարաշահման դասական օրինակ: 

Արդյունքում ԵՊՀ-ն զրկվել է ֆինանսական կառավարում իրականացնող բարձրագույն մարմնից, և փաստացի անհնարին է դարձել ԵՊՀ բյուջեում որևէ փոփոխություն կատարելը, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կատարելը՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով։ 

Ընդ որում, նախարարության կողմից անդամներ առաջադրելը ներառված չի եղել ՀՀ կառավարության որոշմամբ կամ պարետատան կողմից սահմանված սահմանափակումների ցանկում:

Կա տեսակետ, որ այս իշխանությունները յուրատեսակ վրեժ են լուծում ԵՊՀ-ից, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանը՝ իրեն համալսարանից հեռացնելու համար: Մյուս կողմից, մեր որոշ զրուցակիցներ պնդում էին, որ մայր բուհի հանդեպ նման մոտեցումը այս իշխանությունների հիմնական ծրագրի ընդամենը մեկ բաղկացուցիչն է։ 

«ԵՊՀ-ն բացարձակ արժեք է յուրաքանչյուր համալսարանականի համար, սակայն դա չի վերաբերում մեր այսօրվա իշխանություններին։ Նրանք արժեքներ չեն ճանաչում, նրանք հետևողականորեն ոչնչացնում են բոլոր արժեքներն ու իդեալները»,- մասնավորաբար ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys