«Այս տարի որոշել եմ բալիկիս հետ առանձնանալ». Անի Խաչիկյանը` 29-ամյակի մասին
LIFEԴերասանուհի Անի Խաչիկյանն այսօր նշում է 29-ամյակը: Հոբելյարը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ օրը նշելու հետ կապված հատուկ ծրագրեր չունի:
«Ուղղակի արթնացել եմ, ինչպես մյուսբբոլոր օրերին, առանձնահատուկ ոչինչ չի եղել: Շատ շնորհավորանքներ եմ ստացել, բայց ֆիզիկապես պատասխանել չեմ հասցնում. Տեսլան անընդհատ վազվզում է, իրենով եմ զբաղված»,- ժպիտով պատմեց Անին:
Դերասանուհին տարիքի թվերից չի վախենում. «Մեծանալուց ոչ վախենում եմ, ոչ էլ անհանգստանում: Եթե անհանգստանամ այն բնական երևույթներից, որոնք անկախ ինձնից պետք է տեղի ունենան, բաց կթողնեմ իմ ամեն պահը լիարժեք ապրելու հնարավորությունը»։
Նա առաջին շնորհավորանքը մայրիկից է ստացել, իսկ օրն անցկացնելու է որդու հետ։
Շարունակությունը՝ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



