Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, երբ ունեք կա­րի­քը. կյան­քը պատ­վե­րով հա­մերգ չէ

SOCIETY

Մեզ կանչում են, մեր օգնությանը դիմում ու զանգում, երբ ունեն մեր կարիքը, իսկ երբ ամեն ինչ լավ է, մեր գոյության մասին չեն էլ հիշում: Սա դարերի խորքից եկած պարադոքս է, որը մեզանից շատերն են իրենց մաշկի վրա զգացել: Ցավալի է, երբ քո լավ կամ վատ լինելու մասին հնարավոր է ամիսներով չհետաքրքրվի քեզ հարազատ մեկը, բայց ահա, երբ նա խնդիրներ ունենա կամ էլ գումարի կարիք, անմիջապես կգտնի քեզ: Մինչ այս գործերը շատ էին, հոգսերը՝ նույնպես, ժամանակ չկար ու չկար: 

Ժամանակ կա, երբ քեզանից ինչ-որ ակնկալիք ունեն, անգամ կարևոր չէ նյութական, խորհրդի, թե այլ: Հաճախ եմ մեջբերում ժողովրդական խոսքերը: Ժողովուրդն, իրոք, հանճարեղ է: 

Ինչ են ասում ամիսներով մեր ձայնը չլսած, մեր որպիսությունը չհարցրած մարդիկ՝ «գործս քեզ ընկավ», այսինքն՝ եթե չընկներ, քեզ չէր զանգի, չէր հիշի. վաղուց չեք հանդիպել, գուցե մի օր վատառողջ ես եղել և օգնության կարիք ունեցել, բայց հիմա իր գործը քեզ է ընկել, խնդրելու բան ունի: 

Դա ճիշտ չէ, մարդկանց միշտ պետք է հիշել, մեկ զանգ, մեկ հանդիպում, և դուք ևս մեկ անգամ ցույց եք տալիս, թե ձեր հարաբերությունները, ընկերությունը, բարեկամությունը որքան կարևոր է ձեզ համար: Մարդկանց պետք է արժևորել ամեն պահի՝ հիվանդ և առողջ, տխուր և ուրախ, դժբախտ և երջանիկ, աղքատ և հարուստ ժամանակ:

Մարդը մարդու, մարդը պետության համար պետք է գերագույն արժեք լինի բոլոր առումներով: Քաղաքացուն չի կարելի հիշել միայն այն ժամանակ, երբ ընտրություններ են, քաղաքացուն չի կարելի «հյուր գնալ», երբ դա ձեզ է պետք, պետք չէ սոսկ ձեր «լավը լինելն» ի ցույց դնելու համար զրուցել նրա հետ, հարցնել հոգսերի մասին, հետաքրքրվել աջակցության ծրագրից օգտվե՞լ է, թե՞ ոչ, հերթական անգամ գովազդել հեղափոխության բերած փոփոխությունները, որոնք շատերս այդպես էլ չենք զգում մեզ վրա: 

Քաղաքացուն պետք է միշտ հիշել, ամենօրյա աշխատանքով ցույց տալ նրա կարևորությունը պետության կյանքում, թևեր տալ, որ էլ ավելի բարձր ճախրի, որովհետև յուրաքանչյուրի հաջողության պարագայում հենց պետությունը հաղթանակած դուրս կգա փորձություններից:

Վերադառնալով գնահատված լինելուն: Առողջապահության նախարարը, վարչապետը, առողջապահական համակարգի այլ պաշտոնյաներ պարբերաբար դիմում են բժիշկներին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է նրանց աջակցությունը համավարակի դեմ պայքարում: 

Վերջին օրերին խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին է: Հուրախություն մեզ՝ բժիշկներն արձագանքում են իրենց ուղղված կոչին, կատարելով այս օրերի համար ամենածանր, հերոսական, անգնահատելի աշխատանքը՝ հոգ են տանում մարդկանց մասին, նրանց երկրորդ կյանք պարգևում: 

Հաճախ են ասում՝ սա բժշկական համայնքի պատվի հարցն է, Հիպոկրատի երդում են տվել և պետք է պատվով կատարեն իրենց գործը: Մարդիկ դրա համար մշտապես շնորհակալ են լինելու բժիշկներին: Իսկ պետությո՞ւնը…

 Ես, ինչու միայն ես, առհասարակ մարդիկ իրենց բնույթով հիմնականում հիշաչար չեն, բայց երբեք չեն մոռանում որոշ ժամանակ առաջ տեղի ունեցածը: 

Հիշում են, քննարկում, վերլուծում, քննադատում, նեղանում, նորից օգնության հասնում…: 

Բայց եթե բոլոր ոլորտներում պետությունն ունի մասնագետների կարիքը, չպետք է հիշի նրանց մասին միայն դժվար պահերին, պետք է իր քայլերով ցույց տա, որ, օրինակ՝ բժիշկն արժեք է իր համար: 

Փակելով կամ միավորելով բժշկական հաստատությունները՝ պետությունը, հանձինս գործող կառավարության, ցույց է տալիս իր վերաբերմունքը բուժաշխատողի նկատմամբ, որոնց պետք է փայփայի, բարձրացնի նրանց աշխատավարձը, հոգ տանի նրանց հանգստի համար, արտոնյալ պայմաններ ապահովի նրանց երեխաների ուսման համար: Վստահ եմ՝ որևէ մեկը սա ավելորդ ու չհիմնավորված ծախս չի համարի: Կասի՝ արժանի են: 

Չի կարելի քնել ու արթնանալ և հասկանալ, որ մասնագետն արժեքավոր է, խնդրել, որ նա գա պետությանն ու մարդկանց օգնության, քանի որ վիճակն ամենալավերից չէ: 

Կյանքը պատվերով համերգ չէ: Եթե պետությունը ձեռք չի մեկնում մասնագետին, երբ նա ունի դրա կարիքը, հավատացեք՝ հետագայում նա նույն կերպ արձագանքելու է պետության հորդորներին, խնդրանքներին ու կոչերին՝ անհաղորդ լռությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders