ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս
SOCIETYՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի և սննդի մատուցման պայմաններին:
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին ծառայության կազմակերպման և իրականացվող մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



