Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի
INTERNATIONAL NEWSՉինական՝ կորոնավիրուսի կիզակետում հայտնված Վուհան քաղաքի իշխանությունները ավարտեցին բնակչության՝ COVID-19- ի առկայությունը ստուգող զանգվածային թեստավորումը։ Իրականացվել է գրեթե 9,9 միլիոն թեստ, հայտնաբերվել է վարակի 300 ասիմպտոմ կրող, հայտնում է Հուաժոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի հանրային հիգիենայի ինստիտուտի պրոֆեսոր Լու Ցզուսունը: «Մայիսի 14-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Վուհանում նուկլեինաթթվի առկայության համար փորձարկվել է 9 899 828 մարդ, հայտնաբերվել է 300 ասիմպտոմ կրող», - ասել է նա: Ընդհանուր առմամբ՝ 1 174 մարդ սերտ կապ է ունեցել ասիմպտոմ կրողների հետ։ Համաճարակաբանները քաղաքում չեն հայտնաբերել ասիմպտոմ կրողներից վարակի փոխանցման դեպքեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



