Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am
SOCIETYՆախօրեին՝ մայիսի 28-ին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։ 61-ամյա կինը, ինչպես NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը, վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։
«Տաքություն է ունեցել, երեկ տարել են հիվանդանոց ու մահացել է այնտեղ»,- նշեց համայնքապետը։
Մահացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մահացել էր կորոնավիրուսից։ Նա նույնպես վարակվել էր թաղման արարողության ժամանակ։ Հուղարկավորությունը, այնուամենայնիվ, սակավամարդ է եղել, գյուղապետի խոսքով՝ մասնակիցների թիվը չի անցել մեկ տասնյակը։
Այս պահին մահացած կնոջ ընտանիքի անդամները հիվանդանոցում են, նրանց մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։
Գյուղապետը նշեց, որ Աղձք գյուղում վարակակիրների թիվը հասնում է մեկ տասնյակի։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



