Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր­դա­յին զին­վոր­նե­րի և ազա­տա­մար­տիկ­նե­րի մի­ջև

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի օր, Նիգերիա՝ Երեխաների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1441- Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ 

1661 - ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։ 

1882 -ծնվել է բոլշևիկ, հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։ 1891 -վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։ 1898 -ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։ 

1907 - վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։ 

1918-տեղի է ունեցել Ապարանի հերոսամարտը։ 

1927- ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։ 

1932 -ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։ 1937- վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը՝ «Տժվժիկի» հեղինակը։

 1970-վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։ 

1990 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել են ազատամարտիկներ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը, որից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակել է Էրեբունի խճուղում։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։ 

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։

1998 -վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։

2000- Դրաստամատ Կանայանը վերահուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում։

2002- Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև 45 երկրների հայկական սփյուռքը ներկայացնող մոտ երեք հազար պատվիրակների մասնակցությամբ Երևանում իր աշխատանքն է սկսել Հայաստան - Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը

2004-ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2008-Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման համար:

2018-«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

ԱՇԽԱՐՀ

1332 -ծնվել է թունիսցի մուսուլման պատմաբան, փիլիսոփա Իբն Խալդուն։

1525 -վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։

1679 -Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act-ը՝ անհատի իրավունքների պահպանումը երաշխավորող օրենքը։

1703 - Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։

1794 -Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը հաստատել է Հաջիբում նոր քաղաք-նավահանգիստ ստեղծելու որոշումը, փաստացի հաստատվել է Օդեսա քաղաքի գլխավոր հատակագիծը։

1831 -Նոր Մեքսիկայում «Վայրի արևմուտքի» հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։

1840 - վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։

1844 -ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի մեթոդով։

1877 -ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։

1883 - Ռուսաստանում թագադրվում է Ալեքսանդր 3-րդ ցարը:

1887 -ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։

1894-ծնվել է խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի Վերա Օռլովան։

1895 -անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսը արտոնագրել է կինոպրոյեկտորը։ 

1905 -սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնական կայսերական նավատորմի կողմից։ 

1910 -վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։

 1912 -ծնվել է ամերիկացի գրող Ջոն Չիվերը: 

1916 -ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։

 

 

1921 -Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։

1930 -Ռիչարդ Դրյուն արտոնագրել է «թափանցիկ կպչուն ցելոֆանային ժապավենը»՝ սկոտչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ներկման ժամանակ ապակիները ներկից պահպանելու համար։

1937- շահագործման է հանձնվել Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամուրջը։

1941- Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։

1960 - Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։ 

1964- վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։ - Կոլումբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ։ 

1971 -103 հազար հանդիսատեսի ներկայությամբ կայացել է ֆուտբոլային հանրահայտ դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։ 

1994- քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya