«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի և պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց և դիմադրություն չի եղել
SOCIETY«Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի։ Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի և պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց և դիմադրություն չի եղել։ «Ժողովուրդ»–ը կալանավորվածների փաստաբաններից տեղեկություններ ստացավ այն մասին, որ իրավապահները մինչև բնակարան մուտք գործելը կասկածյալների նկատմամբ հատուկ միջոց հանդիսացող ձայնալուսային նռնակներ են օգտագործել։
Այդ հատուկ միջոցը նախատեսված է փակ տարածքներում զինված հանցագործներին վնասազերծելու համար։ Նռնակի պայթյունից հետո մարդն առնվազն տասը րոպե իրականության զգացողությունը կորցնում է և չի գիտակցում, թե շուրջ բոլորն ինչ է կատարվում։ Եթե վերը բերվածին ավելացնենք, որ գրոհը վաղ առավոտյան էր իրականացվել, հասկանալի կդառնա, որ խմբի անդամներն արձագանքելու շանս անգամ չեն ունեցել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



