Շարունակվում են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները
SOCIETYՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են բանակային զորամիավորումների եւ ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Հատկանշական է, որ լայնամասշտաբ ստուգատեսին ներգրավված են ոչ միայն զինված ուժերի անձնակազմը, այլեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների եւ զորավարժություններին ներգրավված անձնակազմի առջեւ դրված տարաբնույթ խնդիրների կատարմանը եւ գործնական ունակությունների ստուգմանը, ստորաբաժանումների միջեւ ներդաշնակման ու փոխգործակցության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաեւ անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշների ու դաշտային վարժվածության մակարդակի կատարելագործմանը:



