Թիթեռնիկ-փողկապ. ինչպե՞ս հայտնվեց այդ իրը և ինչպե՞ս ստացավ իր անունը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՑանկացած մարդու կյանքում լինում են այնպիսի իրադարձություններ (նշանակալից և հանդիսավոր), որոնց կարևորությունը անհրաժեշտ է շեշտել, այդ թվում՝ համապատասխան զգեստով: Բազմաթիվ երկրներում համարվում է, որ յուրաքանչյուր իսկական տղամարդ իր զգեստապահարանում պետք է ունենա այնպիսի հագուստի տարատեսակ, ինչպիսին է թիթեռնիկ-փողկապը, առանց որի պարզապես անհնար է հայտնվել որոշակի հանդիսությունների ժամանակ:
Հագուստի այդ աքսեսուարը համարվում է հագուկապի արարողակարգային ոճի հիմնական բնութագրիչներից մեկը, որը կարող է պատմել մարդու բարձր կարգավիճակի և նրբազգացության մասին: Թիթեռնիկ-փողկապի պատմությունը շատ վայրիվերումներ է ունեցել, իսկ դրա տեսքը համարվում է բավականին անսովոր:
Նորաձևության մեջ այն մտել է շատ հեշտ: Այս աքսեսուարի հայտնվելուց դեռ շատ առաջ «թիթեռնիկ» անվանումն արդեն օգտագործվել է: Նախկինում այդ անվանումը տրվել էր շարֆ կապելու ձևերից մեկին: Բայց նույնիսկ բարձր նորաձևության գիտակները չէին կարող կանխատեսել, թե ինչ բուռն արձագանք կառաջացնեն այդ աղեղնավոր հանգույցները, որ կապել են 1904 թվականին Լա Սկալա թատրոնի երաժիշտները «Մադամ Բատերֆլայ» օպերայի երեկոյան ներկայացման ժամանակ: Դրանից հետո բառացիորեն մի քանի ամիս է պահանջվել, որպեսզի թիթեռնիկ-փողկապը նորաձև դառնա ամբողջ Եվրոպայում:
Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է այդ անունը՝ ըստ պարանոցին շարֆ կապելու ձևի, ըստ նմանության: Բարձր հասարակության մեջ շատ կարևոր են դարձել այդ աքսեսուարը կրելու նորմերը և դրա՝ այլ համազգեստի հետ համադրությունը: Տղամարդիկ, որոնք խախտել են կանոնը, ըստ որի սև թիթեռնիկ-փողկապը կարելի է կրել միայն սմոքինգի հետ, իսկ սպիտակը՝ միայն ֆրակի հետ, համարվել են վարքի կանոնների կոպիտ խախտումների դրսևորողներ և հանության հանդեպ կանխամտածված անհարգալից վերաբերմունք ցուցաբերողներ:
Նույնիսկ բարձր հասարակության շրջանում տոնակատարությանը մասնակցելու համար ուղարկվող հրավիրատոմսում նշվում է թիթեռնիկ-փողկապի առկայությունը և գույնը, իսկ զգեստի այլ մանրամասներ չեն նշվում, քանի որ մնացած ամեն ինչն ինքնին համարվում էր հասկանալի: Ի դեպ, յուրաքանչյուր մարդ թիթեռնիկ-փողկապը կապում է իր անհատական ձևով:
Անգամ ասում են, որ նախկինում եղել են մասնագետներ, որոնք գիտեին, թե ինչպես կարելի է թիթեռնիկ-փողկապով որոշել դրա տիրոջը: Թիթեռնիկ-փողկապի պատմությունը հաստատ շուտ չի ավարտվի:
Ներկայումս հավակնոտ նորաձևության դիզայներները, տարատեսակ փորձեր անցկացնելով հագուստի այդ դասական և պահպանողական աքսեսուարի հետ, փորձում են նորաձևության ուղղության մեջ նոր խոսք բերել թիթեռնիկ-փողկապի արտաքին տեսքի փոփոխության միջոցով




















































