51-ամյա վարորդը Գազ 5312 մակնիշի ավտոմեքենայով Նոր Երզնկա գյուղում գլխիվայր շրջվել է (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOԴեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակիչ, 51-ամյա Ժորիկ Մելքոնյանը իր վարած Գազ 5312 մակնիշի 08 ՏՕ 905 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունն՝ այստեղ




















































