Մարտավարական զորավարժության ժամանակ ներգրավվել են «Սմերչ» համակարգեր
SOCIETYՀՀ ՊՆ լրատվական բաժնից հայտնում են, որ մայիսի 21-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է լուսանկարներ ու կից գրել.
«Դրվագներ լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլից։
Զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով։ Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ»։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



