Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե չես տես­նում մարդ­կանց, նրանց ժես­տե­րը, տա­ռա­պան­քը կամ հրճվան­քը, անհ­նար է կի­նո նկա­րել»

INTERVIEW

Երիտասարդ ռեժիսոր Մաննեի «Շապիտո» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ռուսական «Պահպանել և փրկել» միջազգային կինոփառատոնում, որտեղ նախորդ տարի նրա «Ճայը» ֆիլմն արժանացել է Գրան պրիի:

«Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է անցած տարի: Այն պատմում է մարդու՝ կրկեսում անցած ճանապարհի մասին: Ֆիլմի ընթացքում կրկեսը ֆինանսական խնդիրների պատճառով փակվում է: Արտիստները սկսում են կարոտել կենդանիներին՝ առյուծին, արջին ու, ամենակարևորը, իրենց ապրելակերպը: Ֆիլմը նրանց զգացողությունների մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսորը:

Նշում է՝ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ այս պահին ավելի շատ աշխատում է գաղափարները զարգացնելու վրա: 

«Բոլոր գաղափարներս, իհարկե, կապված են ֆիլմերի հետ: Շատ մտքեր կան, որոնք արդեն իսկ կյանք են ստանում: Օրերս լույս տեսան իմ նովելները Բելառուսի նախագահական թերթում: 

Դրանք գրել եմ Մինսկում, կինոփառատոններին մասնակցելու ժամանակ: Մինսկը ինձ շատ դուր եկավ, և որոշեցի զգացմունքներս ամփոփել կարճ պատումներում: Շատ ուրախ եմ, որ լրագրող Արթուր Մեխտիևը «կիսվեց» իմ նովելներով»,-նշում է մեր զրուցակիցը: 

Մաննեի «Ճայը» ֆիլմը բավականին հաջողություններ գրանցեց, մի շարք մրցանակների արժանացավ տարբեր փառատոններում: Ինչո՞վ է երիտասարդ ռեժիսորը պայմանավորում այդ հաջողությունը: 

Նա այս հարցին ոչ տրիվիալ պատասխան ունի. «Հաջողությունները, կարծում եմ, կապված են նրա հետ, որ երբեք չեմ մտածում հաջողության մասին, դա երկրորդ պլանում է: Կինոյում կարևոր եմ համարում ազատությունը և անշահախնդրությունը»,-արձագանքում է Մաննեն:

Գաղտնիք չէ, որ այս օրերին ամեն ինչ տեղափոխվել է օնլայն տիրույթ: Բնական է, որ այս վիճակը կանդրադառնա կինոարտադրության ոլորտի վրա: «Սկզբնական շրջանում սցենարները մշակում էի ինքնամեկուսացված ժամանակ, սակայն այս պահին արդեն ակտիվ կյանքին եմ անցել: 

Կինոն պետք է ստեղծվի իրականության մեջ, հակառակ դեպքում միայն հալ յուցինացիաների նման պատկերներ կգրես և այդպես էլ չես զգա նրա շոշափելիությունը: Եթե չես տեսնում մարդկանց, նրանց ժեստերը, հույզերը, տառապանքը կամ հրճվանքը՝ անհնար է կինո նկարել: Կարելի է, այո՛, տանը կինո նկարել որպես էքսպերիմենտ, բայց, կարծում եմ, միայն մեկ անգամ»,-ասում է ռեժիսորը:

Հարցնում եմ՝ մշակութային օնլայնիզմը, ինչպես հիմա հաճախ ասվում է, կնպաստի՞, որ ստեղծագործողները և նրանց աշխատանքներն էլ ավելի ճանաչելի դառնան: 

«Միայն շփման առումով կնպաստի, որ արագ քննարկումներ կազմակերպվեն: Այլ պարագաներում չեմ պատկերացնում, որ կենդանի արվեստը, ինչպիսին կինոն է, հնարավոր է սնվի ռոբոտներից»,-կարծում է Մաննեն:

Հավելում է՝ շուտով կավարտի ԵԹԿՊԻ մագիստրատուրայի բաժինը: «Շարունակում եմ աշխատել գիտական թեզիս վրա: Այն կոչվում է «Ռեֆրեն դիստանցիայի մեջ»: Թեզը համեմատում է քվանտային մեխանիկայի և մոնտաժի բնույթները որպես երկու առանձին, սակայն իրար շատ մոտ գիտություններ: Ներկայացնում եմ, թե ինչպես են կինոն և գիտությունը փոխկապակցվում և ինչպես են սնում մեկը մյուսին: Կարծում եմ՝ Ատոմի և Կինոյի դարը դեռ մեկ անգամ էլ կհռչակվի»,- եզրափակում է ռեժիսոր Մաննեն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders