Ծովակում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան. գյուղապետի ընտանիքն ինքնամեկուսացել է
SOCIETYԳեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում կորոնավիրուսով վարակվածության 7 դեպք կա, ինքնամեկուսացված է նաեւ գյուղապետի ընտանիքը։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքապետ Գարիկ Հակոբյանը։
Նա նշեց, որ համայնքի ամբուլատորիան չի գործում, քանի որ կորոնավիրուսով վարակված են նաեւ 2 բուժքույրերը։
Հակոբյանը հայտնեց, որ ինքը նույնպես շփվել է բուժքույրերի հետ եւ հանդիսանում կոնտակտավոր. «Երեկ ընտանիքում թեստավորվեցինք, վաղը կիմանանք պատասխանները։ 3 օր է, որ մեկուսացված ենք»։
Համայնքապետը հայտնեց, որ վարակվածների մեջ կան նաեւ տարեցներ. «70 տարեկան ամուսիններ կան»։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



