Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում եր­կու ամիս տև­ած սահ­մա­նա­փա­կում­նե­րի ժա­մա­նա­կա­հատ­վածն ար­դյու­նա­վե­տո­րեն չի օգ­տա­գործ­վել․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակի շարունակման պայմաններում բոլորովին նոր իրողություն է ստեղծվել։ Մոտ երկու ամսվա արտակարգ դրությունը և կիրառված սահմանափակումները դրական արդյունք չտվեցին։ 

Ամեն օր հարյուրավոր նոր վարակակիրներ ենք ունենում, և իրավիճակը շատ մտահոգիչ է։ Երեկ նոր հակառեկորդ ենք գրանցել՝ 351 դեպք:

 

Եվ պատահական չէ, որ տարածաշրջանում մեկ միլիոն բնակչության հաշվարկով Հայաստանում դեպքերի թիվը երկրորդն է՝ զիջելով միայն Թուրքիային: 

1 միլիոն բնակչության հաշվարկով մահերի թվով Հայաստանը երրորդն է՝ զիջելով Իրանին ու Թուրքիային: Ու այսպիսի մտահոգիչ իրավիճակում կառավարությունը գնում է հիմնական սահմանափակումների թուլացմանը, միայն պարտադիր դարձնելով դիմակներ կրելը։

 

Սակայն հարցն այն է, որ եթե սահմանափակումների պահպանման պայմաններում հնարավոր չեղավ կանխել վարակի տարածումը, ապա երբ երկիրն անցնում է առօրյա ռեժիմի, որի արդյունքում վերականգնվում են քաղաքացիների միջև շփումները, ապա դիմակներ կրելն ինչքանո՞վ պետք է կանխարգելի վարակի հետագա տարածումը։ Առավել ևս, երբ հայտարարվում է՝ ոչ միայն դիմակ, այլև դիմակին փոխարինող ամեն ինչ, ասենք՝ շարֆ...

Բացի այդ, մարդիկ լուրջ չեն վերաբերվում վարակին, որը գալիս է իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունից։ Դա նրանից է, որ վարակի տարածման վտանգի պայմաններում վարչապետ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը և լուրջ չէր համարում վարակի տարածման հետ կապված ընդդիմադիրների և մասնագետների զգուշացումները։

Իսկ մարտի 12-ին Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անգամ հայտարարում էր «պինցետով հանելու ու տնական արաղով դեզինֆեկցիա անելու» մասին։ 

Հասկանալի է՝ այլ ենթատեքստում, սակայն կորոնավիրուսը համարելով նվազ վտանգավոր: 

Իսկ արդեն մայիսի 16-ի ասուլիսի ժամանակ, երբ այս հայտարարության հետ կապված հարց է հնչում, վերջինս պատասխանում է, թե ինքը չի հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն է արել։ Իհարկե, Փաշինյանը չի հիշի, քանի որ դա ձեռնտու չի իրեն։

Նույնը վերաբերում է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Վերջինս կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում մշտապես հայտարարում էր, որ բժշկական դիմակներ կրելու իմաստ և անհրաժեշտություն չկա, առավել ևս՝ ինքնաշեն դիմակներ կրելու:

 Իսկ այս հայտարարություններից որոշ ժամանակ անց Թորոսյանը սկսեց հանդես գալ դիմակ կրելու կոչով, այդ թվում՝ խրախուսելով ինքնաշեն դիմակների կրումը: Եվ հիմա, երբ դիմակ կրելը (կամ գոնե գրպանում ունենալը) նաև հանրային բաց տարածքներում է պարտադիր լինելու, Թորոսյանն ամեն կերպ հիմնավորում է այդ որոշումը։ 

Երբ առողջապահության համակարգի գլխավոր պատասխանատուն այսպիսի արագությամբ փոփոխում է իր դիրքորոշումը, ապա վարակից պաշտպանվելու միջոցների կիրառումը, այդ թվում և դիմակների կրումը որքանո՞վ կարող է լուրջ ընկալվել քաղաքացիների կողմից։ 

Այնինչ, իշխանությունները պետք է ունենային համավարակի դեմ պայքարի հստակ ռազմավարություն, որի համապատասխան առաջ կշարժվեին, այլ ոչ թե անընդհատ փոփոխեին իրենց դիրքորոշումը։ 

Ստացվում է, որ մենք 2 ամիս տևած սահմանափակումների ժամանակահատվածն արդյունավետորեն չենք օգտագործել, իսկ ներկայիս պայմաններում, երբ վարակի տարածումն ինտենսիվորեն շարունակվում է, մեծանում է վտանգը, որ մեր առողջապահական համակարգը կարող է կոլապսի ենթարկվել, երբ ծանր հիվանդների թիվն այնքան մեծանա, որ առողջապահական համակարգն ի վիճակի չլինի նրանց սպասարկել։

Այս դեպքում այլ տարբերակ, քան նոր և ավելի խիստ սահմանափակումներ կիրառելն է, չի լինելու։ Իսկ համաճարակային իրավիճակն ավելի մեծ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա՝ խորացնելով տնտեսական ճգնաժամը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign