Իրանում հայտնաբերվել է COVID-19- ի ավելի քան 2000 նոր դեպք․ IRINN
INTERNATIONAL NEWSԻրանում վերջին մեկ ամսվա մեջ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2 000 նոր դեպք, հայտնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը: «Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի 2 102 նոր դեպք: Այս տվյալների հիման վրա վարակվածների թիվը հասել է 116 635-ի, միևնույն ժամանակ վերականգնվել է 9 186 մարդ», - ասել է Ջահանպուրը: Վերջին անգամ Իրանում 2 000-ից ավելի դեպք գրանցվել է ապրիլի 7-ին: Այնուամենայնիվ, նոր 2 102 վարակվածներից 80% -ի դեպքում ախտանիշները մեղմ դրսևորում ունեն: Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ։ ընդհանուր առմամբ՝ զոհերի թիվը հասել է 6 902-ի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



