Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Վարդան Սարգսյանը՝ վտանգավոր ճանապարհորդությունների, «Խենթ» երգը Ռաֆոյի հետ նորովի ներկայացնելու եւ TikTok-ում գրանցած ռեկորդի մասին

LIFE

Վարդան Սարգսյանի «Աշխարհի համերով» եւ «Տնից հեռու» հաղորդումները շուտով հասանելի կլինեն ոչ միայն հայ, այլեւ օտարազգի ճամփորդասերների համար: Հաղորդավարը մտադիր է դրանք ներկայացնել նաեւ ռուսերեն եւ անգլերեն հնչունավորմամբ: Իսկ նման մտահաղացման առիթ է հանդիսացել այլազգիների ուշադրությունը հայկական հաղորդման նկատմամբ: Վարդանը նշում է, որ իրեն հատկապես զարմացրել է Tik Tok-ում իր անգլալեզու տեսանյութերի ռեկորդային դիտողականությունը: Հաղորդման հատվածներից մեկը հավաքել է 7, իսկ մյուսը՝ 8 միլիոն դիտում:

Ի դեպ, այս շրջանում դեռեւս եթերում են հաղորդաշարերի նոր եթերաշրջանների թողարկումները, որոնք յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողին ներկայացնում են հաղորդավարի վտանգավոր արկածները: NEWS.am STYLE-ը Վարդան Սարգսյանի հետ զրուցել է ներկայիս առօրյայի, ամենավտանգավոր ճանապարհորդության, Ռաֆայել Երանոսյանի հետ համագործակցության եւ նոր ծրագրերի մասին:

Վարդանվերջին տարիներին եղե՞լ էրոր 2 ամսից ավել չճանապարհորդեի՞ր:

Ես վերջին երեք տարիների ընթացքում չեմ հիշում ոչ միայն երկու ամիս, այլեւ, առհասարակ, մի դեպք, որ 20 օրից ավել որեւէ նոր երկիր չմեկնեմ: Սովորաբար կամ նկարահանումներ եմ ունենում, կամ` խմբային տուրեր: Անցած տարի ամեն ինչ այնքան ծանրաբեռնված էր, որ անգամ օրեր են եղել, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես ունեցել եմ նոր թռիչք: Բնականաբար, այս առօրյան ինձ համար շատ անսովոր է: Ժամանակին երազում էի, որ գոնե մեկ շաբաթ կարողանայի մնալ տանը, ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել, բայց ինչպես ասում են` պետք է մտածել` ինչի մասին ես երազում (ծիծաղում է):

Ե՞րբ ես վերջին անգամ ճամփորդելո՞ր երկիրն էր:

Նկարահանումների եմ մեկնել փետրվարին, 21 օր հետո, երբ վերադարձա, երեք օր անց խմբային ճանապարհորդություն ունեցա Հնդկաստանում: Վերադարձել եմ փետրվարի 28-ին, ու ճանապարհները փակվեցին: Իսկ նկարահանումների շրջանակում եղել եմ Նոր Գվինեայում, Բալիում, Ինդոնեզիայում, Վիետնամում... Պետք է մեկնեի նաեւ Սինգապուր, բայց կորոնավիրուսի պատճառով չստացվեց:

Գործի բերումով, կարծես, երկար ժամանակ չէիր ունենում պասիվ կյանքի համարարդյոք այս պասիվությունը ներքուստ քեզ պե՞տք չէր:

Պասիվությունն ինձ պետք էր, բայց ոչ այսքան երկար: 10-15 օրը բավական կլիներ ինձ համար, չնայած` հիմա էներգիաս այնքան է կուտակվել, որ կարծում եմ` երբ ամեն բան ուղղվի, արդեն ինձ օրվա մեջ երեք կամ, գուցե, ավելի շատ ինքնաթիռ պետք կգա (ծիծաղում է): Հունիսի կեսերից արդեն ծրագրված են իմ բոլոր ճանապարհորդությունները, բայց դեռ հարց է` կստացվի՞ դրանք իրականցնել, թե՞ ոչ: Իսկ դադարն ուներ նաեւ իր դրական կողմերը. ես շատ վաղուց չէի հասցնում զբաղվել նաեւ իմ յութուբյան էջով, չնայած` տեսանյութերը հրապարակվում են եւ հիմա, նույնիսկ, ավելի մեծ տարածում են գտնում, հետեւորդները կրկնապատկվել են, ռեյթինգը` բարձրացել: Ակտիվացել են նաեւ ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերը: Մարդիկ տանն էին, ազատ ու ավելի մեծ հետաքրքրությամբ էին հետեւում նախագծին:

Աշխարհի տարբեր ծայրերումհամոզված եմունես ընկերներՀետաքրքրվո՞ւմ եստարբեր տեղերում ինչպե՞ս է կյանքն անցնում այս շրջանում:

Իհարկե, աշխարհի տարբեր կետերում ունեմ ընկերներ, ու ամեն օր գրվում ենք միմյանց հետ. նրանցից շատերը զբոսավարներ են կամ աշխատում են տուրիստական ոլորտում: Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ խոսակցության վերջում միմյանց ասում ենք՝ «Քեզ լավ կնայես»: Իրականում այս վիրուսն ամենածանրն անդրադարձել է տուրիզմի եւ այն մարդկանց վրա, որոնք աշխատում են այս ոլորտում: Այսօր նրանք չեն աշխատում եւ երեւի՝ կսկսեն աշխատել ամենավերջինը: Չամփորդելու համար նախ՝ պետք կլինի, որ իրավիճակը հարթվի, բացի այդ՝ որ մարդիկ գումար ունենան այն իրականացնելու համար:

Դեռ նոր թողարկումներ մնացե՞լ են «Տնից հեռու» եւ «Աշխարհի համերով» հաղորդումների համար:

Ընդհանրապես ես տարվա մեջ երկու անգամ եմ գնում նկարահանումների ու գնում են երկար օրերով: Այս անգամ էլ, ինչպես նշեցի՝ 21 օրով էի գնացել. 16  հաղորդում նկարահանել ենք «Արմենիա TV»-ի «Աշխարհի համերով» նախագծի համար, իսկ 12-ը՝ ATV-ի «Տնից հեռու»-ի համար: Դեռ մոտ 8 հաղորդում է հեռարձակվել «Արմենիա TV»-ով, մոտավորապես այդքան էլ՝ ATV-ով: Դեռ երկու ամսվա համար ունենք նկարահանած թողարկումներ: Եթերի խնդիր չունենք, մոնտաժային աշխատանքներն իրականացնում ենք շատ ինտենսիվ կերպով, հասցնում ենք ամեն ինչ: Եթերաշրջանը կավարտվի հուլիսին, որից հետո ինչպես ընդունված է այդ շրջանում՝ կլինեն կրկնություններ: Մյուս նկարահանումները նախնական դրությամբ ծրագրված են սեպտեմբերին: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ երկրում ավելի ապահով կլինի նկարաանումներ իրականացնելու համար:

Մտածե՞լ ես ինչ-որ ալտերնատիվ տարբերակ հաղորդման համար:

Չեմ կարծում՝ մինչեւ սեպտեմբեր չլինեն բաց երկրներ, որտեղ կկարողանամ նկարահանումներ իրականացնել: Եթե, օրինակ, Եվրոպան բաց լինի, այնտեղ նկարահանումներ կանեմ, կգտնվի ինչ-որ մի երկիր, որտեղ կկարողանանք մեկնել: Չեմ անհանգստանում ու ալտերնատիվ տարբերակներ չեմ մտածում, ուղղակի բախտս բերեց այն առումով, որ նկարահանած նյութեր շատ ունեի եւ մինչ ամռան կեսը կունենանք նոր թողարկումներ:

Վերջին եթերաշրջանըկարծեսամենավտանգավորն էրՔո գաղափա՞րն էր տարբեր ցեղերին այցելելը:

Բոլոր նկարահանուների մտահաղացումն իմն է՝ ինքս եմ որոշում՝ որտեղ գնալ եւ ինչ նկարել: Ես սիրում եմ նկարահանել այն ամենը, ինչը կարող է լինել հետաքրքիր: Տարբեր վայրեր մեկնելուց առաջ արդեն պատկերացնում եմ այդ ամենը եթերում, թե որքանով մարդկանց հետաքրքիր կլինի եւ այլն: Կարծում եմ՝ ծրագիրը հենց դրանով է գրավում մարդկանց ու լինում այդքան ռեյթինգային: Ընհանրապես ռեկորդային թվեր ենք գրանցում  նաեւ Facebook-ում. տեսանյութեր կան, որոնք, գրեթե, հասնում են 1 միլիոն դիտումի, ինչը Հայաստանի պայմաններում, իսկապես, լուրջ թիվ է: Ինչ վերաբերում է եթերաշրջանի վտանգավոր լինելուն՝ ես փորձում եմ այնպես անել, որ ամեն նորը լինի էլ ավելի վտանգավոր ու օրիգինալ, որպեսզի երբ հաջորդը նկարահանեմ, ինձ գրեն, որ սա ամենավտանգավոր եթերաշրջանն էր, որովետեւ, եթե սկսես ավելի թույլ բաներ նկարել, բնական է՝ ծրագիրն այլեւս այդքան գրավիչ չի լինի հեռուստադիտողի համար:

Այս եթերաշրջանում ներկայացնում ես Պապուա Նոր Գվինեան. ինչպե՞ս են անցել նկարահանումները:

Ես, առհասարակ, վաղուց էի ցանկանում հայտնվել Պապուա Նոր Գվինեայում, սակայն գիտակցում էի՝ որքան դժվար կլինի այդ ճանապարհորդությունը, բացի դրանից՝ այն բավական թանկ արժե: Տարիներ անց կարողացա իրականացնել այդ շրջագայությունն, ու այն,  ինչ նկարահանեցին, վտանգավոր էր, բայց նաեւ՝ ավելի հետաքրքիր: Կան բաներ, որոնք մտածում եմ որոշակիորեն փոփոխել: Օրինակ՝ ինձ շատ են գրում, որ 25 րոպեն կարճ է այս ծրագրի համար: Իհարկե, դա գալիս է հետաքրքրությունից, բայց իրականում այդ 20-25 րոպեի նկարահանումներն իրականացնելը շատ բարդ է, բայց քանի որ Սինգապուր չմեկնեցինք, կրճատեցինք նկարահանումների քանակը, այդ պատճառով էլ այս նկարահանումները կարճ թողարկումներով են եթեր գնում: Շատ եմ ուզում այնպես անել, որ «Աշխարհի համերով» եւ «Տնից հեռու» նախագծերի նոր եթերաշրջանները հետագայում ավելի երկար լինեն՝ 45-50 րոպե տեւողությամբ, որպեսզի մարդիկ շատ ավելին տեսնեն: Կարծում եմ՝ այս եթերաշրջանում էլ չեք գտնի մի ծրագիր, որը հետաքրքիր չլինի՝ անսովոր ուտեստներ, պայմաններ, ռեստորաններ… ամեն բան հետաքրքիր է: Ամեն վայրում նկարել ենք այն, ինչն անսովոր է շատերիս համար:

Ծրագրի ռեժիսորն ու պրոդյուսերը ես եմ, ունեմ հրաշալի թիմ՝ օպերատոր, մոնտաժող՝ Արտակը, որը հանրապետությունում լավագույն մասնագետներից մեկն է: Նրա շնորհվ ծրագիրը դառնում է ավելի գունեղ եւ գրավող: Ինձ հետ աշխատում են նաեւ սցենարիստներ, որոնք գրում են տեքստերն ու թարգմանությունները: Նաեւ կան հնչոււնավորողներ. ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ թիմին:

Հիմա, երբ դեռ չես ճամփորդում, ինչպե՞ս է անցնում առօրյադԻնչո՞վ ես հիմնականում զբաղվում այս շրջանում:

Ինձ մոտ առաջին հերթին փոխվել է արթնանալու գրաֆիկը: Վերջին տարիներին առավոտյան 9-ին կամ 10-ին պարտադիր արթուն եմ լինում, եթե Հայաստանում եմ, իսկ ես հիմնականում Հայաստանում չեմ լինում, քանի որ նկարահանումների եմ լինում, ինչը նշանակում է, որ առավոտյան պետք է արթնանամ շատ շուտ՝ 5-ին, 6-ին... կապ չունի՝ երբ ենք գիշերը քնել: Նույնը նաեւ խմբային ճանապարհորդությունների դեպքում է: Հիմա, սովորաբար, քնում եմ առավոտյան 6-ին, արթնանում՝ ցերեկը 13:00-ին, երբեմն՝ նաեւ ավելի ուշ, հետո գնում եմ գործերով՝ մոնտաժային աշխատանքներ, տուրերի պլանավորում: Հոկտեմբերին իմ երազանքներից մեկը կիրականանա՝ ես մեկնելու եմ Ռիո դե Ժանեյրո, այնտեղ խումբ եմ տանելու: Մի խոսքով՝ տարբեր բաներով եմ զբաղված լինում, բայց ամենահետաքրքիր մասը երեկոյան է լինում, երբ ընտանիքով ընթրում ենք միասին, ինչը մեզ համար ամենասպասված պահն է, քանի որ տարիներ շարունակ աշխատանքի բերումով չէր ստացվում ընթրիքի շուրջ միասին հավաքվել: Հիմա նաեւ երկար քայլում եմ:

Ինչպես ավելի վաղ նշել ես՝ մտադիր ես նորովի ներկայացնել «Խենթ» երգըԵ՞րբ այն հասանելի կլինիեւ արդյոք կունենա՞ տեսահոլովակ:

Այո, այդ երգը, կարծես, չի հնանում, շարուակում է ապրել: Հետաքրքիր է, որ, նույնիսկ, նոր սերունդը, որը այդ երգի ստեղծման ժամանակ դեռ չէր էլ ծնվել, գիտի այն, երգում է: Երգը նաեւ լավ հիշում են Ռաֆայել Երանոսյանի շնորհիվ, որը ժամանակին այն ներկայացրեց «Կարգին հաղորդման» մեջ՝ կատարելով իմ նմանակումը: Անցած տարվա մեջ մեզ մոտ միտք առաջացավ այն նորովի ներկայացնելու, բայց հումորային տարբերակով: Մենք արդեն ձայնագրվել ենք, եւ մարտի 9-ին ծրագրոմ էինք մեկնել Շրի Լանկա՝ տեսահոլովակը նկարահանելու համար, բայց ճանապարհները փակվեցին: Ամեն դեպքում, վստահեցնում եմ՝ շատ հետաքրքիր բան է լինելու, ռեժիսորն Արեն Բայադյանն է:

Երբ իրավիճակը կարգավորվիո՞ր երկիր առաջինը կայցելես:

Ըստ ծրագրի՝ առաջին երկիրը կլինի Իսրայելը: Խումբն արդեն հավաքված է ու սպասում ենք մեկնելու հնարավորության: Բացի այդ, մտադիր ենք նաեւ Արարատ բարձրանալ, կմեկնենք Եգիպտոս, իսկ հոկտեմբերին՝ Բրազիլիա:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder