Աֆղանստանում ահաբեկիչները կրակահերթ են արձակել ծննդատանը. կա 14 զոհ
INTERNATIONAL NEWSՔաբուլի արևմտյան հատվածում զինյալները հարձակվել են ծննդատան վրա և գնդակահարել մոտ 14 մարդու՝ այդ թվում մայրերին և երեխաներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նախ ծննդատանը պայթյուն է եղել, որից հետո ներս են թափանցել ահաբեկիչները և կրակահերթ արձակել: Հայտնի է, որ հարձակման արդյուքնում սպանվել է 14 մարդ՝ այդ թվում 2 նորածին: Եվս 15 մարդ վիրավորվել է:
Երկրի ՆԳՆ-ի փոխանցմամբ ՝ մահապարտ ահաբեկիչները կրել են զինվորական համազգեստ, նրանք բոլորը վերացված են: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրամայել է, որ ուժայիններն անցնեն հարձակողական գործողությունների՝ ընդդեմ «Թալիբան» շարժման ահաբեկիչների:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



