Իշխանությունն ինչ-որ մութ ծրագիր ունի. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն, ինչ-ինչ պատճառներով, չեն հրապարակում։ Նա բուհի հոգաբարձուների խորհրդին խնդրել է մայիսի 15-ից իրեն համարել ազատված։
Բայց իշխանությունն ինչ-որ մութ ծրագիր ունի բուհի հետ կապված, Մարուխյանը ևս կաշկանդված է և մեզ չասաց, որ դիմումն արդեն գրել է, այլ՝ «նման մտադրություն ունի», պատճառն առողջական վիճակն է ու ընտանեկան հարցերը, որոնց մասին չցանկացավ խոսել։ Նշեց, որ պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 26-ին։
Մենք տեղեկացանք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել են առանց որևէ հիմքի ձգձգել, խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ Մարուխյանից դիմում չեն ստացել, նիստ նշանակված չէ»:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
5
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation



