Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Թեյի արարողակարգ. գաղափարախոսությո՞ւն, ներդաշնակությո՞ւն, թե՞ պարզապես հաճելի զբաղմունք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեյի արարողակարգը թեյի պատրաստման ծիսակարգային ձև է, որը ձևավորվել է ասիական մշակույթում չինացիների, ճապոնացիների, հնդիկների, թայվանցիների և վիետնամցիների շրջանում։ Թեյի արարողությունը, որը ճապոներենից բառացի թարգմանած նշանակում է «թեյի ձև», իսկ չինարեն՝ «թեյի արվեստ», իր մեջ ներառում է թեյի արարողային պատրաստումը և մատուցումը։ 

Չնայած ճապոնական թեյի արարողությունը ավելի հայտնի է, բայց այն ձևավորվել է չինական թեյի արարողակարգի ազդեցությամբ՝ սկսած 9-րդ դարից, երբ թեյն առաջին անգամ Չինաստանից ներկրվել է Ճապոնիա։ Վիետնամցիների մոտ թեյի արարողությունը, որը նույնպես ձևավորվել է չինականի հիման վրա, կատարվում է նաև հարսանիքների և այլ կրոնական ծիսակատարությունների ժամանակ։ 

Թեյի այս բոլոր արարողությունները և ծիսակարգերը իրենց մեջ ներառում են «գեղեցիկի առանձնացում առօրյա կյանքի թոհուբոհի մեջ», նրբաճաշակություն, ներքին հոգևոր կապ, հնազանդություն, զսպվածություն և պարզություն: 

Երբ թեյի արարողությունը ընդունվում է և գործածվում, որպեսզի մարդու և բնության միջև ձևավորի ներդաշնակ կապ, կարգավորի միտքը, հանգստացնի սիրտը և հասցնի մաքրությանը, այդ ժամանակ թեյի արվեստը դառնում է «չադաո»՝ «թեյիզմ»։ 

Թեյիզմը կապված է թեյի մտածողության հետ՝ կենտրոնացում հրաշալի համ ունեցող թեյի հետ։ Թեյիստը այն մարդն է, որը կատարում է արարողակարգը և հաճույք ստանում թեյի արվեստից և թեյիզմից։ Թեյախմությունը շատ ազգերի մոտ օգտագործվում է որպես մեդիտացիա, բախտագուշակություն և արարողություն։ 

Համապատասխան թեյախմության սովորությունների կարելի է հանդիպել ամբողջ աշխարհում։ Եվրոպայում, ներառյալ վիկտորյանական ժամանակաշրջանը, «մեծ թեյի» կամ երեկոյան թեյի արարողակարգը հասարակական իրադարձություն է եղել, և եղել է այնքան կարևոր, որքան ինքնին թեյ խմելը։ Վիկտորյանական ժամանակաշրջանի թեյախմությունը ձևավորվել է հնդկական թեյի արվեստի ազդեցությամբ։ 

Ամերիկյան թեյի մշակույթի արմատները հասնում են այն ժամանակները, երբ Ամերիկան Հոլանդիայի գաղութն է եղել։ Գաղութներում թեյը մատուցվում էր արծաթյա քամիչներով, բարձրակարգ ճենապակյա բաժակներով և նուրբ թեյատուփերով։ Ճապոնիայում թեյի պարտեզներ են ստեղծվել Մուրամաշի (13331573) և Մոմոյամա (1573-1600) ժամանակաշրջաններում, որպես ճապոնական թեյի արարողակարգի վայր, կամ՝ չանյու։ Պարտեզն ունենում է դարպասներ և փակ տաղավար, որտեղ հյուրերը սպասում են հրավերի, որ մտնեն։ 

Հետո նրանք անցնում են դարպասներով դեպի ներսի այգի, որտեղ լվանում են իրենց ձեռքերը և ողողում բերանը, մինչ կմտնեն թեյատուն։ Ճանապարհը միշտ թարմ և կանաչ է պահվում, նման կերպ այն նմանվում է հեռավոր լեռան արահետի, և բազմագույն ծաղիկները շեղում են այցելուներին կողմնակի մտքերից։ 

Այն սենյակը, որտեղ տեղի է ունենում թեյի արարողակարգը, կոչվում է չասիցու (բառացի՝ «թեյի սենյակ»)։ Վաղ ժամանակներում թեյատները պատուհաններ չեն ունեցել, բայց ավելի ուշ ստեղծել են դրանք, որ երևա այգու հրաշագեղ տեսարանը։

 Իսկ Չինաստանում ներկայումս թեյատունը իրականում նման է ամերիկյան սրճարանի, չնայած այնտեղ ավելի շատ թեյ են մատուցում, քան սուրճ։ Մարդիկ հավաքվում են թեյատանը, որպեսզի շփվեն, զրուցեն և վայելեն թեյը, իսկ երիտասարդները հանդիպում են այնտեղ իրենց լավագույն կեսերին։

 

 

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards