Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով հիվանդ 82 քաղաքացի
SOCIETYՇիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3-ով․ ունենք լավացման 24 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 24 պացիենտ առողջացել է:
Հիվանդության անախտանիշ ընթացքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման եւ ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



