ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՄԱՅԻՍԻ). «Հարսանիք լեռներում».բեկումնային օր Արցախյան պատերազմում
SOCIETYՏՈՆԵՐ
Կարմիր խաչի և մահիկի միջազգային օր, Հայաստան՝ Երկրապահի օր, Նորվեգիա՝ Վետերանների օր, Չեխիա՝ Հաղթանակի օր, Գերմանիա՝ Նացիզմից ազատագրման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1851-ծնվել է արևմտահայ գրող, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը։
1970-վախճանվել է պատմագետ Սեդրակ Բարխուդարյանը։
1980-վախճանվել է դերասան Գարուշ Խաժակյանը
1987-վախճանվել է հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը։
1988-Ստեփանակերտում նստացույց է եղել, որի մասնակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բայց Լենինի արձանին փակցված է եղել Հայկական ԽՍՀ-ի դրոշը։
1992- սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող օպերացիան, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ ազատագրելով Շուշի քաղաքը։
-Վագիֆ Իբրահիմովի Սու-25 ինքնաթիռը առաջին անգամ սկսել է ռմբակոծել Ղարաբաղը, գլխավորապես Ստեփանակերտը։
2000- առանց օտարերկրյա ներդրումների, Քաջարանի ՊՄԿ-ի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ Ագարակի կոմբինատը վերագործարկվել է:
2002- Երևանի Կինոյի տան լեփ-լեցուն դահլիճում առաջին անգամ պետականորեն նշվել է Երկրապահի օրը՝ առանց քաղաքական ելույթների, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չէին ակնարկներից:
2007-ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը կասկածվել է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։
2009-Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը:
2014-Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ է կատարել՝ ընդունելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև
2018-Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել է 59, դեմ՝ 42 ԱԺ պատգամավոր: Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ:
ԱՇԽԱՐՀ
1541-իսպանացի կոնկիստադոր և ճանապարհորդ Էրնանդո դե Սոտին հայտնագործել է Միսսուրի գետը։
1713-Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 1794-կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի ֆիզիկոս, ժամանակակից քիմիայի հայր Անտուան Լուվազիեն։
1828-ծնվել է շվեյցարացի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հիմնադիր Անրի Ժուան Դյունանը։
1842-Ֆրանսիայում տեղի ունեցած հանրահայտ Վերսալ յան երկաթուղային աղետում զոհվել է 55 մարդ։
1842-վախճանվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեզար Սեբաստյան Դյումոն-Դյուրվիլը։
1864-սկսվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը՝ Սպոտսիլվեյնի ճակատամարտը։ 1880-վախճանվել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։
884-ծնվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարրի Թրումանը։
1886-առաջին անգամ արտադրվել է դոկտոր Ջոն Պոմբերտոնի ստեղծած «Կոկա-Կոլան»։
1895-Չինաստանը Թայվանը հանձնել է Ճապոնիային։
1902-ժայթքել է Մարտինիկայի Մոն Պել յե հրաբուխը, որը դարձել է մոտավորապես 20 000 մարդու մահվան պատճառ։
1903-առաջին անգամ «Լեբոդի» դիրիժաբլը իրականացրել է թռիչք 37 կիլոմետր հեռավորությամբ։
1903-վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ-հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը։ 1916-ծնվել է բրազիլացի սպորտային գործիչ, ՖԻՖԱ-ի 7-րդ նախագահ Ժոաո Ավելանժը։
1921-ռուս էմիգրանտները Կոնստանդնուպոլսում բացել են ուտիճների վազքի մրցումներ։
1929-առաջին անգամ ԽՍՀՄ-ում դաշտերը և անտառները սրսկվել են թունաքիմիկատներով
1952-վախճանվել է պրոդյուսր, ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ Ուիլ յամ Ֆոքսը։
1962-Լոնդոնում դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։
1988-ԽՍՀՄ-ում ստեղծվել է առաջին ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական միությունը։
1992-վախճանվել է ռեժիսոր, դերասան, Տիկնիկների թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։
Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ



