Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք ան­մեղ ենք,մնա­ցած բո­լորն են մե­ղա­վոր

ANALYSIS

Ներկա փուլում Հայաստանը գտնվում է բարդ ճգնաժամային փուլում։ Բնակչության շրջանում կորոնավիրուսի համավարակը տարածվում է ավելի ու ավելի մեծ թափով, իսկ տնտեսությունը շարունակում է մեծ վնասներ կրել։

Այս պայմաններում իշխանությունների կողմից պետք է հստակ հակաճգնաժամային ռազմավարություն մշակվի, որի իրականացումը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից։ 

Եվ նախընտրելի կլիներ, որ այս նպատակի համար օգտագործվեր մեր լավագույն մասնագետների ներուժը։

Բայց, ինչպես տեսնում ենք իրադարձությունների զարգացումից, իշխանություններն ընդունակ չեն հակաճգնաժամային ռազմավարություն առաջ քաշել, քանի որ իրադարձությունների ընթացքը դուրս է եկել նրանց վերահսկողությունից։

Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա արտակարգ դրության ժամանակահատվածը արդյունավետ չի օգտագործվել ճգնաժամը կանխելու նպատակով։ 

Որոշակի քայլեր էլ եթե արվել են, ապա դրանք լոկալ բնույթ են կրել՝ մի շարք սահմանափակումներ են մտցվել ու սոցիալական աջակցության փաթեթներ են հաստատվել, սակայն խոշոր հաշվով դրանցով լուրջ խնդիր չի լուծվել։ Այս քայլերի արդյունավետության մակարդակը եղել է շատ ցածր, որի մասին վկայում է հենց ներկայիս իրավիճակը։

 

Նույնիսկ այս պահին դեռևս ուշ չէ, որ պետությունը նոր մոտեցումներ որդեգրի համավարակի և դրա արդյունքում առաջ եկած ճգնաժամի դեմ պայքարում։ 

Դրա համար պետք է լսել մասնագետների կարծիքները, ծանրութեթև անել մյուս երկրների փորձը, ապա խիստ կանոնակարգ սահմանել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն։

Բայց իշխանությունները նախընտրել են ամենահեշտ ուղին, այն է՝ գլխավոր պատասխանատվությունը շատ հանգիստ գցել իրենց ուսերից։ 

Դրա մասին է վկայում այն, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ազդարարեցին կորոնավիրուսային հիվանդության դեմ ապակենտրոնացված պայքարի մասին։ Իսկ ապակենտրոնացված պայքարի էությունն այն է, որ հարցը անմիջականորեն դրվում է քաղաքացիների անհատական պատասխանատվության տակ։

Այսինքն՝ եթե վաղը իրավիճակն ավելի բարդանա և դառնա անվերահսկելի, ապա իշխանությունները կարող են հայտարարել, թե մեղավորը քաղաքացիներն են, քանի որ հարցն իրենց անհատական պատասխանատվության տակ է։

Այս մեթոդը իշխանությունների կողմից արդեն կիրառվել է։ Երբ, օրինակ՝ քաղաքացիների սոցիալ-տնտեսական կյանքում դրական փոփոխություններ հնարավոր չեղավ ապահովել, վարչապետ Փաշինյանը մեղադրում էր հենց քաղաքացիներին և հարցը տեղափոխում նրանց պատասխանատվության դաշտ՝ նշելով, որ նրանք ծույլ են, աշխատել չեն սիրում, բայց երբեք չէր խոսում կառավարության բացթողումների և անգործության մասին։ Այնինչ, մեծաթիվ քաղաքացիներ, չկարողանալով մեր երկրում բավարարել իրենց տարրական պահանջմունքները, ստիպված են լինում բռնել արտագաղթի ճանապարհը։

Եվ ընդհանրապես, գրեթե բոլոր հարցերում այս իշխանությունները մեղադրում են բոլորին, բայց միայն ոչ իրենց: 

Պետական համակարգը մեղավոր է, դատավորները մեղավոր են, ՍԴ-ն՝ ինքնին հասկանալի է, նախկինները մեղավոր են միշտ ու բոլոր հարցերում, հիմա արդեն աստիճանաբար մեղավորության ու պատասխանատվության բեռը դրվում է քաղաքացիների վրա: Ու այդպես լինելու է հետայսու ևս, ընդ որում, գնալով ավելի ու ավելի հաճախ:

Այնինչ, քաղաքացիներն իշխանություններին մանդատ են տվել, որպեսզի նրանք առկա խնդիրների համար լուծումներ գտնեն, այլ ոչ թե փորձեն ամեն մի ծանր խնդրի դեպքում պատասխանատվությունը իրենց ուսերից գցել հանրության վրա։ 

Իսկ այսպիսի գործելակերպով իշխանությունները հանրության աչքում շատ արագ գետնին են հավասարեցնելու իրենց վարկանիշը։ Ու նման կերպ շարունակելու դեպքում շատ մեծ հարց է, թե նրանց վարկանիշը որքանով կդիմանա ճգնաժամի փորձությանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System