Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մաստակ. ծառի խեժից ու կաուչուկից մինչև նոր տեխնոլոգիաներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծամոնի (մաստակ) պատմությունը սկիզբ է առել դեռ շատ հին ժամանակներից, երբ չկային ատամի մածուկներ ու խոզանակներ, և մարդիկ ատամները մաքրելու համար օգտագործում էին խեժ, ինչպես դա անում էին, օրինակ՝ արևելքում, կամ ամերիկյան մայա հնդիկները՝ հևեա ծառի հյութը (կաուչուկ) ծամելով:

 Հենց այդ բնական նյութերն էլ կարելի է համարել ծամոնի նախատիպերը: Անկասկած ամերիկացիներն են առաջինը սկսել ծամոն արտադրել: 19-րդ դարում Քուրտիս եղբայրներն են հորինել ծամոնը, որը նրանք տնայնագործական մեթոդներով պատրաստել են մեղրամոմից և սոճու խեժից: Գաղափարն այնքան հաջող է եղել, որ որոշվել է ավելացնել արտադրությունը: 

Բուրավետիչների օգտագործումը եղբայրներին թույլ է տվել ընդլայնել արտադրանքի բազմազանությունը՝ հասցնելով չորս տեսակի: Այնուամենայնիվ, Ուիլ յամ Ֆինլի Սեմփլն է առաջինը 1869 թվականին ծամոնի արտոնագիր ստացել, սակայն չի զբաղվել դրա արտադրությամբ: Իսկ ամերիկացի Թոմաս Ադամսը, իր տրամադրության տակ ունենալով մեկ տոննա կաուչուկ, ինքնուրույն պատրաստել է ծամոնի փորձնական խմբաքանակ: 

Այդ խմբաքանակը այնքան արագ է վաճառվել, որ Ադամսը որոշել է արտադրություն հիմնել: 1871 թվականին նա արտոնագրել է ծամոնի արտադրության ավտոմատ մեքենան և սկսել ծամոն արտադրել արդյունաբերական մասշտաբով:

 Հասնելով առաջին հաջողություններին՝ Ադամսն սկսել է բարելավել իր արտադրանքի որակը:

 Ձեռնարկատերը որոշել է կաուչուկին ավելացնել անուշահոտ բուրավետիչ, որի արդյունքում հայտնվել է «Black Jack» անունով նոր ծամոնը: 

Բացի համից, նոր արտադրանքը սկսել է տարբերվել նաև ձևով, և սովորական գնդիկների փոխարեն հայտնվել է մատիտ ծամոնը: Ծամոնի ստեղծման պատմության հաջորդ փուլը եղել է 20-րդ դարի սկզբին, երբ Ֆրենկ Ֆլիրի կողմից արտադրվել է «Blibber-Blubber» ծամոնը, որը հնարավոր է փչել:

 20-րդ դարի 20-ականների վերջում ընկերության աշխատակից Վալտեր Դիմերը առաջարկել է արտադրանքի որակի բնութագրերի բարելավման տարբերակներ, ինչի արդյունքում ընկերությունը սկսել է արտադրել կոնֆետներ, որոնց ներսում փոքրիկ ծամոն է: Արդեն 20-րդ դարի կեսերին ծամոնը նվաճել է Միացյալ Նահանգները: 

«Չոր օրենքի» ժամանակ այդ արտադրանքը շատ պահանջարկ է ունեցել, քանի որ այն թաքցնում է ալկոհոլի հոտը: Ժամանակակից աշխարհում ծամոնը օգտագործվում է բոլորի կողմից՝ սկսած փոքրիկներից, որոնք այն ծամում են հաճույքի և զվարճանքի համար, մինչև մեծահասակները, որոնք այն օգտագործում են հիգիենայի, ատամների և լնդերի հիվանդությունների կանխարգելման համար: 

Չնայծ ժամանակի ընթացքում ծամոնի օգտագործման ուղղությունները բազմապատկվել են (օրինակ՝ ծամոն սկսել են օգտագործել շնչառության թարմացման, ծխելը թողնելու համար և այլն), բայց նրա հիմնական գործառույթը հիմա էլ անփոփոխ է՝ ատամները մաքրելը: 

 Խորհրդային Միությունում ծամոնի արտադրության առաջին հոսքագիծը շարք մտավ Հայաստանում՝ Երևանի հրուշակեղենի ֆաբրիկայում, 1977 թվականին: Արտադրվում էր երեք տեսակի ծամոն՝ սուրճի, ելակի ու նարնջի համով: 

Ավելի ուշ հայերը որոշեցին էլ ավելի առաջ անցնել ու արտադրել բուժիչ ծամոններ: Սննդի արդյունաբերության մասնագետների և բժիշկների համատեղ աշխատանքը տվեց իր արդյունքը: Նորելուկը կոչվում էր «Գամիբազին» և նախատեսված էր լինել թե՛ ծամոն, թե՛ հականիկոտինային դեղամիջոց:

 

 

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card