Նոր սննդակարգով սնվող ԶՈՒ ժամկետային զինծառայողների թիվը կհասնի 90 տոկոսի
SOCIETYԶինված ուժերում նոր սննդակարգով (սննդի մատակարարում՝ կազմակերպությունների միջոցով) սնվող զինվորների թիվը մայիսի 8ին կհասնի 90 տոկոսի:
Փաշինյանն այս մասին խոսեց Ազգային ժողովի ամբիոնից՝ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Զինված ուժերն անցնում են նոր սննդակարգի: Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային զինծառայողների 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգի համակարգում, մարտական դիրքերի 54 տոկոսը սնվում է նոր սննդակարգով: Առաջիկայում՝ մայիսի 8-ին նախատեսված է ևս մի շոշափելի փուլ: Եվ մեր գնահատմամբ՝ մայիսի 8-ին նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի մոտ 90 տոկոսի»,-ասաց Փաշինյանը
Նա արձանագրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում առաջնագծում տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման սարքեր, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորվել է մոդուլային բաղնիք:
ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի զորամասերն աստիճանաբար անցնում են սննդի մատակարարման նոր կարգի: Զորամասերի սնունդն ապահովում են մի քանի կազմակերպություններ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



