Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Գոր­ծազր­կու­թյան զգա­լի ավե­լա­ցու­մը լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­կան բեռ է ստեղ­ծե­լու պե­տու­թյան հա­մար, երկ­րում սրվե­լու է սո­ցի­ա­լա­կան լար­վա­ծու­թյու­նը

ANALYSIS

Կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում տնտեսական կապերի խախտումն ու խզումը լուրջ ազդեցություն է ունենում համաշխարհային աշխատաշուկայի վրա։ Տարբեր երկրներում գործազրկության մակարդակը նոր ռեկորդներ է սահմանում։

Օրինակ՝ ԱՄՆ-ում վերջին ամսվա ընթացքում աշխատանքը կորցրել է 22 միլիոն ամերիկացի, իսկ փորձագետների կանխատեսմամբ՝ այդ երկրում գործազրկության մակարդակը շուտով կարող է հասնել 20 տոկոսի: 

Ստեղծված պայմաններում բիզնեսը մի շարք ուղղություններով շարունակում է վնասներ կրել, իսկ աշխատանքը կորցնելու առումով խոցելի իրավիճակում են հայտնվել հիմնականում միջինից ցածր եկամուտ ունեցող աշխատողները:

Եվ տրամաբանական է, որ եթե ձեռնարկությունը այս կամ այն օբյեկտիվ պատճառով, օրինակ՝ պատվերների ժամանակավոր բացակայության կամ պատվերի կրճատման պատճառով հայտնվում է ծանր ֆինանսական իրավիճակում և այլ ելք չի տեսնում, բացի կադրային ծախսերը նվազեցնելը, ապա աշխատանքից հեռացնելու փոխարեն կարող է օգտագործել աշխատանքային ժամերը կրճատելու գործիքը:

Ըստ էության, ձեռնարկությունը կրճատում է իր աշխատողի վճարումը այնքանով, որքանով նվազում է նրա աշխատանքային ժամանակը: Սրան զուգահեռ՝ կանխատեսումներ են արվում, որ միջին եկամուտ ունեցող երկրներում ժամավճարը կնվազի մոտ 7 տոկոսով, ինչը կազդի մոտ 100 միլիոն մարդու վրա: 

Այսինքն՝ գործազրկության հետ մեկտեղ սպասվում է, որ կկրճատվեն աշխատակիցների եկամուտները։ Հայաստանը, որը ևս միջին եկամուտներ ունեցող երկիր է, ճգնաժամի արդյունքում մեծ տնտեսական վնասներ է կրում։ 

Իսկ այս իրավիճակը հայաստանյան աշխատաշուկայի վրա իր բացասական հետքն է թողնում տարբեր կողմերից։ 

Այս փուլում զբաղվածությունն իր տեղը զիջել է սոցիալական աջակցությանը, կիրարկվել են մի շարք սոցիալական աջակցության փաթեթներ, սակայն առաջիկայում մեծ թվով աշխատակիցներ՝ հատկապես մասնավոր սեկտորում, կորցնելու են իրենց աշխատանքը։ Եվ այս առումով տարբեր կանխատեսումներ են հնչում։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանի կանխատեսումների համաձայն, գործազրկությունը 1,3 տոկոսով կավելանա և 17, 7 տոկոսից կդառնա 19 տոկոս: Եթե նշված տոկոսները վերածում ենք թվերի, ապա ստացվում է, որ 40 հազար հավել յալ գործազուրկ կունենանք մեր երկրում:

Գործազրկությունը զգալի կլինի սպաարկման ոլորտում, սննդի, հատկապես՝ հանրային սննդի ոլորտում, անշարժ գույքի, մշակող արդյունաբերության ճյուղերում, որոշ չափով կտուժի նաև շինարարության ոլորտը: 

Հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ամեն տարի Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ սեզոնային աշխատանքի են մեկնում արտերկիր, հիմնականում՝ ՌԴ։ Նրանք նույնպես կզրկվեն իրենց սեզոնային աշխատանքից և կհամալրեն գործազուրկների բանակը։

Իսկ գործազրկության զգալի ավելացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծելու պետության համար՝ չհաշված, որ երկրում սրվելու է սոցիալական լարվածությունը։ Բացառված չէ նաև զարգացումների այն տարբերակը, որ մարդկանց կենսապայմանների կտրուկ վատացում տեղի ունենա, և ըստ այդմ աճեն հանցագործությունները, հատկապես գողությունները։

Ուստի հենց այս պահից սկսած կառավարությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի աշխատաշուկայում կայունության ապահովման համար և տարբեր գործիքներով փորձի խրախուսել բիզնես գործունեությունը և նոր աշխատակիցների ներգրավումը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation