Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Փա­շի­նյա­նը կանց­նի՞ իր կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան «ռու­բի­կո­նը»

ANALYSIS

Վերջին շրջանում ակտիվացել են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների և ԱԺ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները։ 

Դրան զուգահեռ՝ գնալով շատանում են խոսակցությունները իշխանական թիմում առկա հակասությունների մասին: Ճիշտ է՝ նման տեղեկություններ շրջանառվում են պարբերաբար, սակայն, դատելով մամուլում տեղ գտած տեղեկություններից, այս անգամ խոշոր կադրային փոխատեղումներ են սպասվում

Իսկ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հենց այս փուլում։ Եթե հիշում եք, Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում հայտարարեց, թե իրենք մտադիր են մաքրել պետական կառավարման համակարգը, քանի որ այնտեղ աշխատում են նախկինների համախոհներ, ովքեր փորձում են սաբոտաժ կատարել ներկայիս իշխանության նկատմամբ։

Ըստ նրա, շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից։ Եվ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը դժգոհում է պետական կառավարման համակարգի աշխատանքից։ 

Նա ամիսներ առաջ ևս հայտարարել էր, թե պետական կառավարման համակարգն իրենց դիմադրում է, սակայն վարչապետի այս վերջին հայտարարությունը խորհրդանշական է այն առումով, որ մենք ներկայումս գտնվում ենք արտակարգ դրության իրավական ռեժիմում, թեկուզ սահմանափակումները թուլացրած։

 

Թվում էր, թե Փաշինյանը պետք է զերծ մնա արտակարգ դրության պայմաններում կադրային խոշոր տեղաշարժեր կատարելու հարցը առաջնահերթ համարելուց, քանի որ ներկա փուլում Հայաստանը չտեսնված քանակի խնդիրների մեջ է մխրճվել՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից սկսած, տնտեսական ճգնաժամով վերջացրած։ 

Եվ սրա հետ մեկտեղ սպասվում է, որ գործազրկությունն առաջիկայում անասելի չափերի է հասնելու։

 

Սակայն հարցը ավելի խորքային դիտարկելու դեպքում կարող ենք նշել, որ արտակարգ դրությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունները որոշակի արձանագրումների արդյունք են։ 

Առաջին հերթին Փաշինյանը սկսել է գիտակցել, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրային դժգոհությունների նոր պիկ է տեղի ունենալու, քանի որ տնտեսության ժամանակավոր դադարի և արտաքին առևտրային գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումները պայմաններ են ստեղծել, որպեսզի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի բարդանա, ինչն այսօրվա պայմաններում կառավարությունն ի վիճակի չէ կանխել։

 

Ուստի, որպեսզի թույլ չտա, որ դժգոհությունների նոր ալիքը իր դեմ ուղղվի, Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի քայլերի դիմել, որոնց միջոցով կարող է հույսեր ներշնչել հանրությանը, ինչը և անելու է՝ սեփական տնտեսական և քաղաքական ձախողումները (քանի որ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում Հայաստանի կորուստները կարող էին այս ընթացքում ավելի քիչ լինել) քողարկելու նպատակով կադրային փոփոխությունների գնալով։ Իսկ ձախողումների հիմնական մեղքը կբարդվի քավության նոխազ դարձած պաշտոնյաների վրա։ 

Պետք է ընդունենք, որ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը երբեք էլ չի փայլել։ Վերջինս բարձր պաշտոններում նշանակեց մեծ թվով անփորձ երիտասարդների, որոնք անգամ պատկերացում չունեին պետական կառավարման համակարգից։ Սա մի կողմից բերեց նրան, որ պետական կառավարման համակարգի որոշ ուղղությունների գործունեությունը դարձավ հախուռն և իրավիճակային։

Իսկ մյուս կողմից՝ առանձին հիմնարկների կամ գերատեսչությունների ներսում խմորումներ սկսվեցին։ Երբ այդ կառույցների ներսում տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ աշխատողների ղեկավար է նշանակվում ինչ-որ անփորձ երիտասարդ, ապա այդ աշխատողների մոտ դիմադրություն է առաջանում ոչ պրոֆեսիոնալ ղեկավարի նկատմամբ։

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը հնարավորություն ունի արտակարգ դրության ավարտից հետո բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած հակաճգնաժամային թիմ ձևավորել, որի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել ճգնաժամն արագ ու անցնցում հաղթահարելու համար։ Սակայն հարց է, թե Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ իր նշանակումները կհիմնվեն միայն քաղաքական նպատակահարմարության վրա։ Շատ փորձագետների համոզմամբ՝ երևի թե երկրորդը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation