«ԱԺ-ում կա կորոնավիրուսի կոնտակտավոր». Արսեն Թորոսյան
SOCIETYԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե ինքը տեղեկություն չունի, որ որոշում է եղել ԱԺ-ում բոլորին թեստավորել, սակայն հետո չեղյալ է համարվել:
«ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտավոր․ ԱԺ-ի աշխատակից է եղել, մեկուսացվել է։ Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում։ Կարող է առողջապահության նախարարությունում էլ լինել վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես՝ մնացած տեղերում։ Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»,- ասաց նախարարը։
Նա պնդեց, որ թեստավորումներն արվում են ԱՀԿ ցուցումների համաձայն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



