Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է:
BLOGՀովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գյումրիի հաշմանդամների վերականգնողական կենտրոնի՝ Փյունիկ կազմակերպություն այցելության ժամանակ նախագահ տիկին Արմինեն ասաց, որ Հաշմանդամության միջազգային օրը սայլակներով պար են բեմադրելու… Բազմաթիվ օրինկաներից մեկն է, երբ ֆիզիկական առանձնահատկություններով մարդիկ կյանքը կարողանում են իրենց հարմարեցնել ու լիահույս առաջ շարժվել՝ առանց դժգոհության և հուսահատվելու:
Դժգոհելու առիթներն իհարկե քիչ չեն, թեկուզ պետական ոչ բավարար հոգածությունը, հասարակության ոչ համարժեք վերաբերմունքը հաշմանդամությանը, հաճախ նաև՝ նրանց խնդիրներին անհաղորդ մնալը: Իհարկե կան պետական և մասնավոր կառույցներ, որտեղ աշխատում են ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ: Այս շարքում գնահատելի է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ղեկավարի մոտեցումը, և այն գաղափարը, որ հաշմանդամը կարող է փրկարար լինել: Այս և նմանատիպ մոտեցումները հասարակական կարծիքի մեջ բեկումնային կարող են լինել: Դրա վառ օրինակներից էր նաև, երբ զինծառայության ընթացքում հաշմված մի տղա մամուլով պատմել էր իր երազանքի՝ ինստիտուտ ընդունվելու և հետագայում ՏԿԱԻՆ-ում աշխատելու մասին: Այսօր ուրախ եմ, որ ժամանակին հասցրինք արձագանքել երիտասարդի ցանկությանը և նա քննություն հանձնեց ու ընդունվեց ինստիտուտ: Վստահ եմ, որ ավարտելուց հետո երազանքի մյուս մասն ինքնուրույն կիրականացնի;Իհարկե այս օրը շնորհավորելու համար չէ, բայց ինքնին պատասխանատու և ուշադրություն հրավիրող օր է, երբ բոլորին՝ թե՛ պետությանը, թե՛ սոցիալապես պատասխանատու գործարար աշխարհին, թե՛ յուրաքանչյուրին մտածելու առիթ և նախաձեռնելու հնարավորություն է տալիս….
P.S.
Նկարը արված է Գյումրիի հաշմանդամների վերականգնողական Փյունիկ կենտրոնում: Հուզիչ և միաժամանակ զգաստացնող լուսանկար է:
Նկարը արված է Գյումրիի հաշմանդամների վերականգնողական Փյունիկ կենտրոնում: Հուզիչ և միաժամանակ զգաստացնող լուսանկար է:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



