Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանին մտածողներ պետք չեն, պետք են կատարողներ

POLITICS

Նիկոլ Փաշինյանի՝ իրար հաջորդող «լայվերն» ու պարզաբանումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս բարձրացված հարցերի պատասխանները։ Կոմունալներ չմուծելու դեպքում անջատումներ չեն լինի, իսկ մի քանի օր անց խոստովանել, որ՝ հո չէինք պատկերացնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարն այսքան երկար կտևի, ուստի պետք է վճարել անպայման։ Սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար գումար տրամադրվեց փոքր ծավալի գազ և հոսանք սպառողներին, հետո էլ ասվեց, թե՝ հո չէիք կարծում, որ դրանից հարուստներն էլ կօգտվեն, ուստի պետք է այլ տարբերակ մտածել։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։

Իշխանության թիմն անփորձ է ու, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունի գիտելիքի հետ։ Իսկ պրոֆեսիոնալների չեն ներգրավում վճիռ կայացնել ենթադրող պաշտոնների, քանի որ նրանք չեն քայլել հեղափոխության ժամանակ։ Մինչդեռ իշխանությունը պարտադիր պետք է ունենար ուղեղային կենտրոն, որտեղ պետք է հավաքված լինեին լուրջ մասնագետներ, որոնք ծանրութեթև կանեին բոլոր ռիսկերն ու կկանխատեսեին ապագան, ու Փաշինյանը ստիպված չէր լինի ցույց տալ, որ ինքը մի քանի օրվա կանխատեսում էլ չի կարող անել։

Այս կարգի թիմում ուղղակի պարտադիր է տարաբնույթ պեսիմիստների անհրաժեշտ քանակ, որպեսզի օպտիմիստների հետ տեսակետների բախման արդյունքում ռացիոնալ միտքը ծնվի։ Թե ինչու հեղափոխական կառավարությունում ուղեղային կենտրոն չկա, դժվար չէ ենթադրել, բայց թե ինչու գոնե այնքան ուղեղ չկա, որպեսզի համացանցում ու ԶԼՄ-ներում տարբեր վերլուծաբանների, հանրային գործիչների, փորձառու մասնագետների կարծիքներից ռացիոնալը զտեն, այ դա արդեն անհանդուրժելի է։

Այն ինչ պետք է աներ իշխանության ուղեղային կենտրոնը՝ մտքերի ու գաղափարների «շտուրմ», այժմ արվում է բացեիբաց։ Ու ոչ մի հանրային տեսակետը պատենտավորված չէ, այլ ուղղակի խորհուրդ է, կարող ես օգտագործել՝ անգամ հղում չանելով հեղինակին։ Եթե անգամ այդ ռացիոնալ կարծիքը հայտնում են «սևերը», «հակահեղափոխականները», «թափթփուկները», «Սերժի մնացորդները», ի՞նչ կարևոր է։ Մարդիկ պատերազմական իրավիճակներում գնում, թշնամու գիտնականին առևանգում, բերում էին, իրենց երկրում հրաշալի պայմաններ ստեղծում նրա համար, միայն թե նա իր գյուտն աներ իրենց երկրի համար։ Մրցակից ֆիրմաներից եթե մեկի աշխատակիցը կարողացել է մի այնպիսի օպերացիա իրականացնել, որ մրցակցին ծանր ֆինանսական հարված է հասցրել, առաջին հերթին մտածում են՝ ինչպես այդ տաղանդավոր «սրիկային» գայթակղել ու իրենց կողմը քաշել, ասել, որ՝ դու մեր ընկերությանն այդքան վնաս հասցրեցիր, բայց դրա դիմաց մենք քեզ առաջարկում ենք ավելի բարձր աշխատավարձ, որպեսզի գաս, մեզ օգնես ու մեր հակառակորդներին վնաս հասցնես։

Եթե այսօր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք նվիրյալներ չեն, աշխատում են փողի համար, ապա ինչո՞ւ չի կարելի ավելի պրոֆեսիոնալ տեխնոկրատների ներգրավել։ Չե՞ն վստահում, թող զօրուգիշեր հսկողության տակ պահեն։ Ով չգիտի, որ բացի աջուձախ վերահսկողությանը ու բազմապիսի ինֆորմատորների առկայությանը, նաև նախարարություներն ունեն ԱԱԾ կուրատորներ, որոնք ամեն քայլափոխի կատարվածը զեկուցում են իրենց վերադասին։

Այնքան կարևոր չէ, թե Փաշինյանի թիմը որքան ժամանակ է ծախսել ու մեկիկ-մեկիկ դասակարգել հեղափոխությունից հիասթափվածներին, որ այդ ժամանակը կարելի էր ավելի օգտակար գործերի վրա ծախսել։ Կարևորն այն է, որ դա ցույց տվեց, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի ասի, որ հեղափոխությունից օբյեկտիվ հիասթափված չկա։ Սա նշանակում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում, փոխվել չի ցանկանում, կարծիքներ չի լսելու։ Այ սա է ամենավտանգավորը, չէ՞ որ ժամանակին խոսվում էր, որ նախկին իշխանությունները փոխվելու ցանկություն չունեն, ու ամեն ինչ անում են վերարտադրվելու համար, ինչն էլ անհրաժեշտություն առաջացրեց հեղափոխության, ասվեց, որ վերջ, այսպես շարունակվել այլևս չի կարող։

Հիմա ի՞նչ․ այս իշխանությունը նույնը չի՞ անում։ Հասկանալով, որ ողջ հանրության համար սոցիալ-տնտեսական էական խնդիրներ չի կարող լուծել, պետբյուջեի գումարները ծախսում են թիմին պահելու ու իրավապահ համակարգն ամրապնդելու համար, որպեսզի ամեն գնով, անգամ ուժով պահեն իշխանական ամրոցը։

Օլիգարխիայի դեմ պայքարող ու արմատախիլ անել ցանկացող Փաշինյանը կարծես մոռացել է այդ բառի հենց բուն իմաստը՝ քչերի գերիշխանություն։ Հիմա վարչապետը քաղաքական օլիգարխիա է ստեղծում՝ երբ օր-օրի կորցնում է հանրության մոտ իր վստահությունը, ու դրա դիմաց բարելավում յուրային քչերի կյանքը, ստեղծում հենարան՝ հենված շահի վրա։ Իսկ քանի որ գնալով մարդկանց բարեկեցության մակարդակը շեշտակի անկում է գրանցելու, ապա Փաշինյանի դռները ջարդելու է վարձկանների բանակը, ու ինքն ընտրելու է ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ առավել քծնողներին ու հլու-հնազանդ ծառայողներին:

Տեղին է հիշել հայտնի խոսքերը՝ «Ինձ մտածողներ պետք չեն, ինձ կատարողներ են պետք, ղեկավարումը վերցնում եմ ինձ վրա», բայց նաև չպետք է մոռանալ, որ այս կարգի մտածողները, որպես կանոն, ղեկավարելու ունակություն բացարձակապես չեն ունեցել։ Մեր երկիրն այսօր ղեկավարվում է մեկ ձեռագրով, որն այնքան վատն է, որ ավելի շուտ խզբզոց է հիշեցնում, իսկ մենք լրջորեն լծված ենք այդ ձեռագիրը վերծանելու գործին, այն դեպքում, երբ լավ էլ գիտենք, որ վերծանելուց հետո համոզվելու ենք, որ լուրջ բան չկա գրված ու չէր էլ կարող լինել։

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes