Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Ռազմական փորձագետ. «Մի փաստաթղթով անհնար է ինչ-որ բան փոխել»

SOCIETY

Past.am

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը որոշակի ակտիվություն է ցուցաբերում: Ականանետային զինատեսակի կիրառում, ավելի վաղ կրակոցների թվի կտրուկ աճ, ինչպես նաև ԱԹՍ-ի ակտիվություն էր նկատվել, որոնցից մեկը խոցվել էր մեր ՀՕՊ ուժերի կողմից: Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը երկու գործոնով է պայմանավորում հակառակորդի վերոնշյալ ակտիվությունը:

«Առաջինը կապված է ներքին գործոնի՝ Ադրբեջանի տնտեսական խնդիրների հետ, որոնք գնալով խորանում են: Եվ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը սոցիալ-տնտեսական ներքին լարվածությունը կոմպենսացնում է ռազմական ակտիվացումներով: Երկրորդ գործոնը, երևի թե, կապված է բանակցային որոշ գործընթացների հետ: Մեկ-մեկուկես տարվա ընթացքում առաջնագծում ակտիվության որոշակի նվազում կար, որը ինչ-որ կերպ կապված էր բանակցային գործընթացի շրջանակներում ադրբեջանական կողմի որոշակի ակնկալիքների հետ՝ կապված հայկական կողմի դիրքորոշման հետ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը՝ շեշտելով, որ այսօր այդ առումով արդեն այլ պատկեր է ստեղծվել՝ այդ ակնկալիքներն Ադրբեջանի համար այս փուլում այդքան էլ նկատելի չեն:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ վերջին ակտիվացումն այդ առումով կարող է որպես ռազմական ակտիվացման սպառնալիք, ճնշում լինել հայկական կողմի վրա, որ ըստ դրա որոշակի փոփոխություններ լինեն բանակցային գործընթացի շրջանակներում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Այս փուլում հայկական կողմի դիրքորոշման կոշտացման անհրաժեշտությունը փորձագետը մի քանի տեսանկյունից է դիտարկում. «Խնդիրը հնարավորությունների մեջ է: Ներկայիս իշխանություններն այդ իմաստով շատ բարդ իրավիճակում են, որովհետև գործ ունեն նաև որոշակի պարտավորությունների, բանակցային գործընթացի որոշ ընթացքի հետ, որը սկսվել է մինչև իշխանափոխությունը: Այն, ինչ հիմա կա, մեծ հաշվով, նման է այն իրավիճակին, որը կար նախկինում.  այսինքն, երբ կարող էր ֆորմալ ինչ-որ գործընթաց գնալ բանակցային ինչ-որ սկզբունքների շուրջ, բայց իրականում այդ ամենի մեջ իմիտացիայի բաղադրիչ կար»:

Նա մատնանշեց մեկ այլ գործոնի մասին, որը նաև դիրքորոշումների փոփոխությունների մասով է խնդրահարույց:

 «Նախ՝ կան որոշակի պարտավորվածություններ, որոնք մինչ այս են ընդունվել: Հիմա, եթե հայկական կողմը որոշի կտրուկ խստացնել իր դիրքորոշումը, գործ կունենա միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շատ ակտիվ ճնշման հետ, իսկ ադրբեջանական կողմը, ֆորմալ առումով, իր դիրքորոշումը խստացնելու ու այն ավելի ագրեսիվ դարձնելու հնարավորություն կստանա, որովհետև կստացվի, որ բանակցային գործընթացը կանգնեցնում է հայկական կողմը: Դրա համար իրականության մեջ հայկական կողմի համար ինչ-որ քայլեր ձեռնարկելու հնարավորությունները շատ սահմանափակ են, որովհետև մի կողմից կա միջազգային, մյուս կողմից՝ ներքաղաքական գործոնը, որը դժվարացնում է մանևրելու հնարավորությունը:Առհասարակ, Արցախյան բանակցությունները նաև ներքաղաքական գործընթացների կիզակետում են: Եվ նման պայմաններում ինչ-որ լուրջ քայլերի գնալը շատ դժվար է: Այս խնդիրը երկու կողմից էլ ներքաղաքական գործընթացի լուրջ քարոզչական գործոն է դարձել, ինչը բարդացնում է բանակցային իրական գործընթացը»,-ընդգծեց Դ. Հարությունովը:

Վերջինս ընդգծեց` բանակցությունները նախկինում էլ սառեցված չեն եղել, բայց թե որքանո՞վ են դրանք կոնկրետ գործողություններ ենթադրում, իրական հատվածում տեղեկություններ չկան:

«Ենթադրություններ անել չեմ ուզում, բայց մի բան, ամեն դեպքում, ուզում եմ ընդգծել. Հայաստանում առկա այն մոտեցումը, ըստ որի՝ կարող է հանկարծ ինչ-որ փաստաթուղթ լինել, որի հիման վրա շատ բացասական հետևանքներ կլինեն, մտացածին է: բացատրեմ՝ ինչու: Այնպիսի բարդ հակամարտությունները, ինչպես Արցախյանն է, մի փաստաթղթով անհնար է ինչ-որ բան փոխել: Դա իրականում  երկատատև գործընթաց է ենթադրում. փաստաթղթերի համակարգ պետք է ստորագրվի: Հիմա այդպիսի գործընթաց այդպես միանշանակ չի երևում: Մինչև այդ էլ նման գործընթաց կար, այսինքն, ինչ-որ հանդիպումներ էին լինում, բանակցություններ ևս կային, բայց հարցը ավելի ռեալ փուլի չէր հասնում, ինչին կհաջորդեին նույնքան ռեալ գործողությունները: Ես սա կապում եմ այն հանգամանքի հետ, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի համար կարգավորման գործընթացը նաև ներքաղաքական խնդիրներ է ենթադրում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ երկու երկրներում էլ քարոզչությունը կառուցված է այնպես, որ որևէ զիջումներ չեն կարող լինել:

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder