Կորոնավիրուսից մահացածը 27-ամյա աղջիկ է. ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ. ԱՆ խոսնակ
SOCIETYՄայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-նշել է նա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



