Ասեք՝ ինչ ձև ունեն ձեր հոնքերը, կասենք, թե ինչպիսի մարդ եք դուք
LIFEՆերկայացնում ենք մարդու բնավորությունն ըստ հոնքերի ձևի:
Ամենասովորական

Միջին լայնության և բարձրության հոնքերը վկայում են ավանդական արժեքներին հակվածության և բնավորության ուղիղության մասին: Միաժամանակ, դուք հակված չեք դրամայի վերածել դեպքերը, ուստի շրջապատողների համար, որպես կանոն, հեշտ է ձեր շրջապատում գտնվել:
Գերերկար

Երկար հոնքեր ունեցողները կարողանում են դիմանալ գործնականում ցանկացած սթրեսի և շատ շփվող են: Նրանք վառ անհատականություններ են անսպառ ներքին ռեսուրսներով և հետաքրքրությունների լայն շրջանակով: Սովոր են բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել և հազվադեպ են դրանց շրջապատողներին ներգրավում:
Կարճ

Դուք չափազանց ուշադիր եք մանրուքների նկատմամբ և սովորաբար ամուր պնդում եք ձերը: Չեք սիրում լսել ուրիշների բողոքները, քանի որ Ձեզ համար նույնպես երբեմն դժվար է միայնակ հաղթահարել դժվարությունները:
Խիտ

Դուք վստահ եք ձեր և ձեր գրավչության հարցում, հեշտությամբ հաղթահարում եք վեճերը, իսկ ձեր նպատակի ճանապարհին դուք պարզապես անկասելի եք: Ձեզ առանձանկի չի անհանգստացնում շրջապատողների կարծիքը, շատ ավելի կարևոր է սեփական կյանքը, որը պետք է լիարժեք ապրել:
Բարակ

Շատ բարակ հոնքերը բնածին նրբության նշան են: Վեճերը բոլորովին ձեր ոլորտը չեն, դուք վարպետորեն խուսափում եք դրանցից ամեն հնարավորության դեպքում: Իդեալական ունկնդիր եք և շատ բարի հոգի:
Բարձր կամարներ

Եթե բարձր հոնքեր ունեք, զգայուն եք և ընտրողական շփման մեջ: Առաջին հանդիպման ժամանակ մարդիկ կարող են կեղծ պատկերացում կազմել՝ ձեզ եսակենտրոն կամ ամբարտավան համարելով: Բայց դուք երբեք ամբողջովին չեք բացվի, մինչև ինչ-որ մեկը չգրավի ձեր վստահությունը: Պերֆեկցիոնիզմը և ինքնաքննադատությունը նրանց շատ լավ ծանոթ են:
Ցածր կամարներ

Այսպիսի հոնքեր ունեցող աղջկա վրա հաստատ միշտ կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում: Սովորաբար նրանք ունենում են թեթև բնավորություն և կարողանում են կառուցել լուրջ, ամուր հարաբերություններ:
Եռանկյունաձև

Արագ վերլուծում եք տեղի ունեցողը և արագ որոշում եք ընդունում: Այդպիսի ինքնաբուխությունը դրական կողմ էլ ունի՝ ձեզ հետ հաստատ ձանձրալի չի լինում: Ի ծնե առաջնորդ եք, կարողանում եք ոգեշնչել մարդկանց և չեք վախենում պատասխանատվություն ստանձնել:
Կլորավուն

Կլոր հոնքերը բարության և հոգատարության անվիճելի նշան են: Դուք անտարբեր չեք լինում մարդկանց հանդեպ, միշտ օգնում եք դրա կարիքն ունեցողներին, նրանց ոչ մի դեպքում չեք թողնի դժվարության մեջ:
Գրեթե ուղիղ

Առանց վառ արտահայտված կորությունների հոնքերը խոսում են վերլուծական մտքի և ռացիոնալ մտածողության հակվածության մասին: 7 չափիր, 1 կտրիր՝ սա հաստատ ձեր մասին է: Միաժամանակ չեք վախենում իրերն իրենց անուններով կոչել և մարդկանց ճիշտ ասել, որը ուրիշներն ասել կամաչեն:
«Անկյունագծային» հոնքեր

Որքան թեք է հոնքի անկյունը, այնքան ուժեղ են եռում հույզերն ու կրքերը: Դուք ուժեղ տպավորություն եք թողնում շրջապատող մարդկանց վրա, և ձեզ մոռանալն այնքան էլ հեշտ չէ: Գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից և ինչ է պետք անել դա հնարավորինս շուտ ստանալու համար:
Գրեթե չերևացող
Շարունակությունն՝ այստեղ



