ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների
SOCIETYԵվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության ֆեյսբուքյան էջից։
«Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հետևում էր մարդասիրական օգնության փաթեթների կազմակերպմանը, որոնք պարունակում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, և տրամադրվելու են Լոռու մարզի 1000 բազմազավակ ընտանիքների: Այս նախաձեռնության գործընկերն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը:
Առաջիկա օրերին մարդասիրական օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 կարիքավոր ընտանիքների՝ սերտորեն համագործակցելով տեղական և մարզային իշխանությունների հետ»,-նշված է հայտարարությունում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



