Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Բա­ցա­հայտ, ուղիղ ու ան­թա­քույց ճնշում»

SOCIETY

Իրավապահ և դատական համակարգի վրա քաղաքական ճնշումն այլևս անթաքույց է իրականացվում: Այն շատ ժամանակ իրականացվում է զրպարտության միջոցով, ինչն անթույլատրելի է: Այս կարծիքին է փաստաբան Երվանդ Վարոսյանը, որը «Փաստի» հետ զրույցում շեշտեց՝ զրպարտությունը կամ անմեղության կանխավարկածի խախտումը առհասարակ անթույլատրելի են, բայց միևնույն ժամանակ նկատեց.

«Իսկ երբ զրպարտությունը և անմեղության կանխավարկածի խախտումն իրականացվում է պետական բարձրագույն մարմինների մակարդակով, սա արդեն վերածվում է ողբերգության: Չի կարելի կատարել այնպիսի քայլեր, որոնք առավել ակնհայտ են դարձնում, օրինակ՝ այս կամ այն անձի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը, այս կամ այն քրեական գործի քաղաքական ենթատեքստը: Սա անթույլատրելի է: 

Հայաստանում, ցավոք, միշտ են եղել քաղաքական դրսևորումներ ունեցող հետապնդումներ, բայց կար ժամանակ, երբ դա հիմնավորելը բավականին բարդ էր: Հաճախ խորը վերլուծություն կատարելու անհրաժեշտություն էր առաջանում՝ ի ցույց դնելու առկա խտրական վերաբերմունքը կամ քաղաքական հետապանդումը: Հիմա ամեն ինչ արվում է բացահայտ, ուղիղ, ինչը բոլորիս համար հղի է շատ վատ հետևանքներով»,-ասաց նա:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում մասնավորապես շեշտեց.

«Գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում բազմիցս անդրադառնում են դատարաններին, և հաճախ տպավորություն է ստեղծվում, որ այդ հայտարարություններն իրենց մեջ քողարկված սպառնալիք են պարունակում: Համենայն դեպս, դատաիրավական բնագավառում աշխատողների համար ակնհայտ է դառնում, որ ինչ-որ ձևով փորձում են այնպիսի ճնշումներ գործադրել, որ հետագայում ցանկալի դատական ակտեր լինեն: 

Այսինքն, դատավորը պետք է հասկանա, որ X-ի կամ տարբեր անձանց գործերով պետք է կիրառվեն այնպիսի դատական ակտեր, որոնք ցանկալի կլինեն այդօրվա գործադիր իշխանության համար: Գուցե չզանգեն, բայց արտահայտությունների մեջ ու գործողություններով ստեղծեն այնպիսի պատկեր, որի ելքը ցանկալի դատական ակտն է: Սա իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում»: 

Փաստաբանը նշեց, որ պետական մակարդակով «մեր ունեցած տեղեկությունների» տրամաբանությամբ արված հայտարարությունները նաև հասարակական դաշտում որոշակի պատկեր ստեղծելու նպատակ ունեն. 

«Չի բացառվում՝ նպատակը նաև հասարակության մեջ «վատ անձի», «վատ դատավորի», «վատ ծառայողի» կերպար ստեղծելն է, որ այդպես, հասարակական ճնշում ստեղծելու միջոցով, հասնեն նրան, որ այդ մարդը ստիպված կոտրվի ու քողարկված պատվերներ կատարի: 

Այս ճանապարհով մենք պարզապես անկախ դատական համակարգ չենք ունենալու և, ինչպես նախկինում, Եվրոպական դատարանը շարունակելու է Հայաստանի դեմ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքերով դատական ակտեր կայացնել»:

Երվանդ Վարոսյանն էլ հավելեց.

«Քաղաքական ղեկավարությունը մի միսիա ունի. պետք է ապահովի, որ իրավական համակարգը կատարի ոչ թե ինչ-որ անձի, այլ օրենքով իր վրա դրված պարտականությունները: Քաղաքական ղեկավարությունը պետք է ապահովի դատական համակարգի անկախությունը, համալրված լինի ոչ կամակատար դատավորներով: Միայն դրանից հետո են այդ համակարգերը տալիս այն պտուղները, որոնք պետք է տան: Եթե այդ համակարգերը գործում են ցուցումների դաշտում, ապա որևէ դրական հեռանկար չի կարող լինել: 

Ընդհանուր առմամբ, մենք մեր պետության հետ հիմա այնպիսի իրավիճակում ենք գտնվում, երբ իշխանությունների տարանջատման և նման լուրջ սկզբունքների մասին խոսելն էլ է անիմաստ դառնում: Այսպես ասեմ՝ քանի դեռ իրավապահ համակարգը գործում է քաղաքական հրահանգների և պատվերների շրջանակում, դա նախևառաջ հանգեցնելու է պետական համակարգի կազմաքանդմանը, ինչի հետևանքները դեռ երկար ենք զգալու: 

Սա իրավական երկիր դառնալու ճանապարհ չէ, սա հետընթաց է անգամ նախկինում եղած իրավիճակից»: Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ իրավական երկիր կառուցելու համար առաջին հերթին ցանկություն և քաղաքական կամք է պետք, որոնք դեռ չկան: 

Լիպարիտ Սիմոնյանն էլ հավելեց՝ իշխանությունները, բնականաբար, միշտ էլ ասելու են, որ անկախ դատաիրավական համակարգ են ուզում ունենալ. 

«Բայց ասելը քիչ է, այն պետք է կոնկրետ չմիջամտությամբ հիմնավորվի. երբ դատարանը շրջափակելու հրաման է տրվում, կամ, օրինակ՝ պաշտոնյան սկսում է կոնկրետ դատավորներին, նրանց որոշումները թիրախավորել, դա չի խոսում անկախ դատական համակարգ ունենալու ցանկության մասին»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder