«Ժողովուրդ». Աժ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը առանց դատարան ներկայանալու չեզոքացրել է Երևանի քաղաքապետարանի հայցը
POLITICS««Ժողովուրդ»–ը մայիսի 30-ին գրել էր, որ Աժ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը հայտնվել Է դատարանում։ 2015թ. մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանը դիմել Է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Գագիկ Մխեյանին պարտավորեցնել, որպեսզի վճարի հողի վարձավճարի պարտքը, որը կազմում Է 270 հազար դրամ։
Նշենք, որ Գագիկ Մխեյանը, լինելով պատշաճ ծանուցված սույն քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել դատարան, փոխարենը դատարանին ներկայացրել է գրավոր պատասխան և խնդրել Է կիրառել հայցային վաղեմություն և հայցն ամբողջությամբ մերժել։ Դատավոր Արայիկ Մելքումյանն էլ բավարարել է Գագիկ Մխեյանի «խնդրանքը» և մերժել է Երևանի քաղաքապետարանի հայցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



