Լագերֆելդը ցուցադրել Է Կոկո Շանելի մասին պատմող ֆիլմը
SOCIETYChanel ֆրանսիական նորաձեւության տունը ցուցադրել Է ընկերության ստեղծողի՝ Կոկո Շանելի մասին պատմող ֆիլմի ամբողջական տարբերակը: Once and Forever («Մեկ անգամ եւ ընդմիշտ») ժապավենի շնորհանդեսը տեղի Է ունեցել դեկտեմբերի 1-ին Հռոմում՝ Mtiers d'Art Paris հավաքածուի ցուցադրությունից առաջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նորաձեվության տան մամուլի տեղեկագրին:
Ֆիլմում նկարահանվել Է ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը: Կարճամետրաժ կինոնկարում նա խաղացել Է երկու դեր՝ պատանեկության շրջանում նորաձեւության տան ապագա հիմնադրի դերը եւ դերասանուհու, որը մարմնավորում Է Կոկո Շանելին:
Ֆիլմի ռեժիսորը դարձել Է Chanel-ի կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը. նկարահանումներն անցկացվել են Լուք Բեսոնի ստուդիայում:
Chanel նորաձեւության տունը մոդելագործ Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել Է Chanel №5 մակնիշի առաջին բույրը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վեյտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է Parfums Chanel ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը, որը ներկայում զբաղվում Է կոսմետիկայի արտադրությամբ:
Սթյուարթը լայն ճանաչում Է ստացել «Մթնշաղ» ֆիլմի շնորհիվ: Դերասանուհին նաեւ նկարահանվել Է «Վախի սենյակ», «Սպիտակաձյունիկը եւ որսորդը», «Վայրի պայմաններում» եւ «Ճանապարհի վրա» ժապավեններում: 2015 թվականին Սթյուարթը «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի Է արժանացել «Զիլս-Մարիա» ֆիլմում խաղացած երկրորդ պլանի դերի համար:



