Yerevan, 04.February.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ամենածեր տիկնիկային թատրոնում «Կարմիր գլխարկը» կներկայացվի գերմաներենով

SOCIETY

Հայաստանի ամենածեր՝ Գյումրու տիկնիկային թատրոնի տիկնիկները «խոսում են» գերմաներեն: Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը հեքիաթասեր հանդիսատեսի դատին է հանձնելու Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Կարմիր գլխարկը»` հայերեն-գերմաներեն հեքիաթը. պիեսի հեղինակ Լևոն Բաղդասարյան, բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը Արմինե Մանուկյանի:

Դեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ տիկնիկային թատրոնի տնօրեն Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է վեց ներկայացում Գյումրիում, Արթիկում, Մեծ Սեպասարում, Երևանում և Ճամբարակում: Ընդհանուր առմամբ` սպասվում է մոտ 1.150 հանդիսատես: Առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Գյումրիում:

Նախաձեռնությունը եղել է Գյումրու ARTBogen գերմանախոսների մշակութային կենտրոնինը: «Հայաստանում, չգիտես ինչու, այս լեզուն հետընթաց է ապրել, մինչդեռ ժամանակին գերմաներենի ինչպես թարգմանության, այնպես էլ դասավանդման գործընթացը բավական կայուն հիմքերի վրա է եղել: Սակայն գերմաներեն լեզուն կրթության բնագավառում յուրաքանչյուր հայի համար շարունակում է կարևոր դեր խաղալ« և դրա համար բազմաթիվ պատճառներ կան: Նախագծի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել գերմաներեն լեզվի վրա և խրախուսել այն մարդկանց« ովքեր ցանկություն ունեն զբաղվել այս լեզվով: Մենք ցանկանում ենք« որ հանդիսատեսի՝ հատկապես աշակերտների« ծնողների և ուսուցիչների հետ անմիջական շփման արդյունքում բացահայտվի այս լեզվի ամբողջ գեղեցկությունը: Ներկայացումը նախատեսված է ինչպես այն երիտասարդ հանդիսատեսի համար« ովքեր որոշ չափով տիրապետում են գերմաներենին« այնպես էլ նրանց համար« ովքեր հետաքրքրությունից դրդված ուղղակի ցանկանում են ավանդական ամանորյա հեքիաթ տեսնել: Ներկայացումը բեմադրել է Գյումրու տիկնիկային թատրոնի թատերախումբը՝ Գերմանիայից ժամանած թատերական մանկավարժի հետ միասին», - հանդիպման ժամանակ նշեց Գյումրու Բեռլին արտ-հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը՝ հավաստելով, որ տիկնիկային այս ներկայացման ժամանակ բազում անակնկալներ են պատրաստել  և՛ մեծերի, և՛ փոքրերի համար:

Խոսելով ընդհանուր առմամբ գերմաներեն լեզվի զարգացման մեխանիզմների մասին՝ Հայաստանում Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի գերմաներենի դասավանդման փորձագետ Յուլիա Քրամերը նշեց, որ փորձ է արվում տարբեր ծրագրերով ու տարբեր նորարարություններով տարածել լեզուն: «Պետք է ասեմ, որ երկլեզու դասընթացը ամենարադյունավետ ու դյուրամարս մեթոդն է, իսկ եթե դա զուգակցվում է թեթև կատակով, ապա դա ավելի է նպաստում գերմաներենի տարածմանը: Հայաստանում և Գերմանիայում մենք ունենք մի ընդհանուր գիծ՝ սերը հեքիաթի նկատմամբ, և սա ստիպեց ձեռնարկել ու իրականացնել այս ծրագիրը»,-նշեց  Յուլիա Քրամերը: 

Հանդիպման ընթացքում տիկնիկային թատրոնի տնօրեն Լևոն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ այս մեկնարկը կլինի շարունակական, ավելին, նպատակներ կան ներկայացումներ պատրաստել ամբողջովին գերմաներեն լեզվով:

Նախագիծը ֆինանսավորվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության կողմից՝ Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջոցներով: Նախագծին աջակցում են Գյումրու ARTBogen գերմանախոսների մշակութային կենտրոնը« Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը և Հայաստանում Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտը:

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers