Yerevan, 09.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բարոմետր. ե՞րբ է մարդկությունն սկսել կանխատեսել եղանակը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիտնականները երբեք չեն հրաժարվել եղանակը կանխատեսելու փորձերից. մարդկանց միշտ էլ պետք է եղել իմանալ մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Առաջին գյուտարարը, որը տվել է եղանակը կանխատեսելու սարքի ստեղծման գաղափարը, եղել է Գալիլեյը: Այնուամենայնիվ, նման սարք՝ բարոմետր, հնարավոր է եղել ստեղծել միայն 1643 թվականին: Եվ դա արել են Գալիլեյի հայտնի աշակերտներ Վինչենցո Վիվիանին և Էանջելիստո Տորիչելլին: 

Հենց Տորիչելլին է կարողացել ապացուցել, որ գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպես մթնոլորտային ճնշումը: Առաջին անգամ նրա կողմից է առաջադրվել վարկած, որ օդային «օվկիանոսը», որի ներքևում մարդն է ապրում, անընդհատ որոշակի ճնշում է գործադրում: Նա առաջարկել է իր ուսանողներից մեկին՝ Վինչենցո Վիվիանիին, օգտագործելով մի ծայրը փակված սնդիկով լցված խողովակ, չափել այն: 

Խողովակը շրջել են սնդիկով լի անոթի մեջ, որի արդյունքում սնդիկը թափվել է, և խողովակի վերին հատվածում որոշակի բարձրության վրա հայտնվել է դատարկ տարածք: Այդ փորձարկումից հետո ստեղծվել է առաջին բարոմետրը: Այն փորձը, որը Տորիչելլին անցկացրել է 1643 թվականին, նշանավորել է գիտական օդերևութաբանության սկիզբը: 

Շնորհիվ բարձր ճշգրտության, որով սնդիկային բարոմետրը կարող է չափել մթնոլորտային ճնշումը, այն արագորեն լայն կիրառություն է գտել օդերևութաբանության մեջ: Այդ սարքի միակ թերությունը եղել է այն, որ եղել է սնդիկի արտահոսքի մեծ հավանականություն: Հայտնի անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը 1670 թվականին ստեղծել է բարոմետրային սանդղակը, որի ցածր ճնշման կետը ցույց է տալիս, որ անձրև կամ փոթորիկ է լինելու, իսկ չոր և արևոտ եղանակ կանխատեսում է բարձր ճնշումը: 

Այդ հնագույն առարկան հանդիսացել է ժամանակակից սենյակային բարոմետրերի նախատիպը: Ջրային բարոմետրի գյուտի պատմությունը սկսվել է 1657 թվականին՝ շնորհիվ գիտնական Օտտոն ֆոն Հերիկեի: Նրա սարքը երկար պղնձե խողովակ էր, որի ստորին ծայրը ընկղմված է ջրով լցված անոթի մեջ, իսկ վերին ծայրը միացած է ապակե խողովակի, որն էլ հատուկ փականով միացված էր օդային պոմպին: Օդը արտամղելուց հետո խողովակի մեջ ջուրը բարձրացել է և ցույց տվել մթնոլորտային ճնշումը: 

Օտտոն նկատել է խողովակի մեջ ջրի բարձրության և եղանակի միջև եղած կապը: 1660 թվականին նրան հաջողվել է կանխատեսել հզոր փոթորիկ Մագդեբուրգում դրա սկսվելուց 2 ժամ առաջ, ինչը զարմացրել է տեղացիներին: Աներոիդային բարոմետր ստեղծելու գաղափարը 17-րդ դարում ներկայացրել է գերմանացի մաթեմատիկոս- ֆիզիկոս Գոթֆրիդ Վիլհելմ ֆոն Լեյբնիցը: 

Բայց նրան չի հաջողվել գաղափարը կյանքի կոչել: Հունարենում «աներոիդ» նշանակում է «անջուր», իսկ դա նշանակում է, որ աներոիդ բարոմետրում հեղուկ (իմա՝ սնդիկ) չկա: 1847 թվականին առաջին աներոիդ- բարոմետրը ստեղծվել է ֆրանսիացի ինժեներ Լյուսիեն Վիդիի կողմից: Այդ սարքի հիմնական բաղադրիչը եղել է մետաղական երկփեղկ մխոցային անոթը, որն ունի ծալքավոր մակերես: 

Օդի որոշակի ծավալ դուրս է մղվում անոթից, այսինքն՝ ներսում մնում է նոսրացված օդ , և արտաքին ճնշման տատանումների դեպքում անոթը լայնանում կամ նեղանում է՝ արդյունքը փոխանցելով համապատասխան ցուցիչին: 

Աներոիդ- բարոմետրով մթնոլորտային ճնշումը չափելու ճշգրտությունը մի փոքր ցածր է, քան սնդիկային բարոմետրինը, սակայն ավելի անվտանգ է և կարող է օգտագործվել ցանկացած տեղ: 

 

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh