Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ կազմակերպվել է «ժենգյալով հացի» փառատոն

SOCIETY

ՏՈՆԵՐ

Պարի համաշխարհային օր, Դանիա՝ Թագուհու ծննդյան օր, Ճապոնիա՝ Սյովայի օր, Ղըրղըզստան՝ Բիշքեկ քաղաքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

239 –ծնվել է Գրիգոր Լուսավորիչը։ 

1970– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ Անդրե Աղասին։ 

2005- հիմնադրվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: 

2010- ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու առաջարկին։ 

2012- իրավապահները Մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել բնապահպան վեց ակտիվիստների և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, այգում լարված իրավիճակ է ստեղծվել՝ ապամոնտաժող բրիգադի անդամների և բնապահպան ակտիվիստների միջև։ 

2015-Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում առաջին անգամ կազմակերպել է «ժենգյալով հացի» փառատոն:

2018-«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:

ԱՇԽԱՐՀ

998 -Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Օտտոն 3-րդի հրամանով մահապատժի է ենթարկվել Հռոմի պապի դեմ ապստամբություն կազմակերպած պատրիկ Հովհան Կրեսցենցին։

1429 -Հարյուրամյա պատերազմի ժամանակ Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը մտել է պաշարված Օռլեան քաղաք։ 

1627 -Ֆրանսիայի կարդինալ Ռիշել յեի հրամանով ստեղծվել է Հարյուր ակցիոներների ընկերությունը, որը սկսել է զբաղվել Կանադայի հետազոտությամբ և գաղութացմամբ։ 

1770 -անգլիացի կապիտան Ջեյմս Կուկը առաջին անգամ ափ է իջել Ավստրալիայում։ 

1818 –ծնվել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը։ 1854 -գերմանական «Favourite» առագաստանավը, բախվելով ամերիկյան «Hespera» նավի հետ, խորտակվել է, որի արդյունքում զոհվել է 201 մարդ։ 

1863 -Ռուսաստանում օրենքով մասնակիորեն արգելվել են մարմնական պատիժները։ 

1882– Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը, որը ստեղծել է «Siemens & Halske» (ներկայումս «Siemens») ընկերությունը։

1884 – Օքսֆորդի համալսարանը թույլատրել է կանանց ևս մասնակցել քննություններին։ 

1897– անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմպսոնը Լոնդոնի թագավորական ընկերությանն է ներկայացրել իր հայտնաբերած էլեկտրոնը։ 

1907 –ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանը։ 

1913 -ԱՄՆ ներգաղթած շվեդացի ինժեներէլեկտրիկ Գիդեոն Սունդբեկը արտոնագրել է իր հայտնագործությունը, որը ներկայումս հայտնի է կայծակաճարմանդ անունով։ 

1923-կազմավորվել է «Վսեվոբուչի» փորձացուցադրական բանակային թիմը՝ ապագա ԲԿՄԱ-ն։ 

1927 -Լենինգրադի փորձարարական էլեկտրատեխնիկական լաբորատորիայում ստեղծվել է առաջին սարքը, որը լուսապատճենում է տարբեր ձայներ՝ մարդու խոսքը, սրտի զարկերը։ 

1933– ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներն առաջին անգամ խաղադաշտ են դուրս եկել համարներ ունեցող մարզաշապիկներով։

1935 -բրիտանական ճանապարհներին առաջին անգամ հայտնվել են «կատվի աչք» տիպի լուսանդրադարձիչներ, որ մեկ տարի առաջ ստեղծել էր յորքշիրցի գյուտարար Պերսի Շոն։

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի ճնշման տակ Հունաստանից էվակուացվել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսը։

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցները ազատագրել են Դախաու համակենտրոնացման ճամբարը։

1957– ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լուիսը։ 1961 -վիրաբույժ Լեոնիդ Ռոգոզովը հաջողությամբ իրականացրել է ապպենդեկտոմիա վիրահատություն իր վրա:

1980– վախճանվել է անգլիացի նշանավոր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը։

1982 -Չինաստանի բնակչությունը գերազանցել է մեկ միլիարդը։

1986 -Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացել է մոտ 350 հազար գիրք։ 

1991– Բանգլադեշում փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 138000 մարդ։

1993 -Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը հայտարարել է, որ Բուկինհեմյան պալատը առաջին անգամ կբացվի զբոսաշրջիկների համար, իսկ տոմսերի վաճառքից առաջացած գումարը կօգտագործվի հրդեհից վնասված Վինձորի պալատի վերանորոգման համար։

Կամո Խաչիկյան

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder