Առաջիկա 10 օրում գնալու ենք սահմանափակումների նվազեցման. Փաշինյան
POLITICSՀայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն առաջիկա 10 օրում գնալու է սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի: Տնտեսական գործունեության բոլոր ոլորտները կբացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունն անվտանգության կանոնների պահպանման տրամաբանություն կսահմանի
Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, նոր սահմանափակումներ են դրվելու, թուլացվելու է ռեժիմը, թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել, ժամերը կսահմանի պարետը՝ առավոտյան ժ. 10-12, երեկոյան ժ. 19:00-21:00, պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ»:
Փաշինյանը հավելեց նաև․ «Բոլորդ պատրաստվեք, որ մի տարի կորոնավիրուսը լինելու է, և եթե մենք չսովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն ձևով, կոլապս ենք ունենալու»։
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine



