Ապրիլի 20-26-ը գրանցվել է 106 արտակարգ դեպք, 4 մահ. ԱԻՆ
SOCIETYԱպրիլի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, վեց քարաթափման, երկու սողանքի, մեկ առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի երեքական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, չորս ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային կանչ. տուժել է 56 մարդ:
Արձանագրվել է թունավորման 9 դեպք. տուժել է 19 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 4 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



