Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսությունում առկա իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս

ANALYSIS

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության ավարտին շաբաթներ են մնացել, և կառավարությունը կամաց-կամաց շարժվում է տնտեսական գործունեության սահմանափակումները վերացնելու տրամաբանությամբ։ 

Ընդհանուր առմամբ, աշխարհում այն միտումն է գերակշռում, որ պետք է մարդկությունը հարմարվի կորոնավիրուսի գոյության պայմաններում իր նորմալ կենսագործունեությունը շարունակելուն։

Ճիշտ է՝ համավարակի բռնկումները աշխարհի այս կամ այն երկրում կարող են շարունակվել, սակայն խնդիրն այն է, որ համավարակի պայմաններով թելադրված երկարատև սահմանափակումները տնտեսական լուրջ վնասներ են հասցնում, որն, ըստ որոշ մասնագետների, կարող է ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ, քան բուն համավարակը։

Այսպես, օրինակ՝ տնտեսական ճգնաժամի արդյունքում կարող է տեղի ունենալ գործազրկության աճ, բիզնեսի որոշ տեսակների սնանկացում, ապրանքների գների բարձրացում, սկիզբ կդրվի նոր միգրացիոն հոսքերի և այլն։ 

Եվ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը կարող է պատճառ դառնալ հանցագործությունների աճի համար։ Իսկ հանցագործությունների ավելացումը ենթադրում է, որ կավելանա նաև դրանցից տուժած մարդկանց քանակը։

Ուստի այսպիսի հանգամանքներից ելնելով՝ Հայաստանի տնտեսության վերականգնումը առանցքային նշանակություն ունի, սակայն միջազգային իրադրությունը ևս մեզ համար շարունակում է մնալ ոչ բարենպաստ։ Նախ՝ նավթի գների շարունակաբար անկումը շարունակում է բացասական ազդել Ռուսաստանի տնտեսության և ռուսական փոխարժեքի՝ ռուբլու վրա։

Եվ քանի որ Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ խողովակներով կապված է ռուսական տնտեսության (դրամական փոխանցումներ, առևտուր և օտարերկրյա ուղղակի ներդրումներ) հետ, ապա ռուսական տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները մեծապես ազդում են նաև մեր տնտեսության վրա։

ՀՀ տնտեսության վրա բացասաբար է ազդում տնտեսական կախվածությունը հումքային ապրանքներից, որոնք կազմում են արտահանումների մեծ մասը։ Եվ այս առումով հատկանշական են պղնձի միջազգային ցածր գները։ 

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ բորսայում պղինձը վաճառվում է այն գնով, որը մեծ հաշվով Հայաստանի ոչ մի հանքարդյունաբերական ձեռնարկության համար չի կարող ձեռնտու լինել։

Մեր տնտեսությունը կախված է նաև գազի գնից, սակայն դեռևս հարցական է՝ արդյոք, իրավիճակով պայմանավորված, ռուսական կողմը կհամաձայնի՞ իջեցնել գազի գինը, թե՞ ոչ։ Հսկայական կորուստներ է կրում նաև զբոսաշրջությունը, որը վերջին տարիներին բուռն զարգացում էր ապրում։

Առկա իրավիճակը մնում է մտահոգիչ, և պատահական չէ, որ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: 

Արդյունքում, բյուջեի նոր նախագծում պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5%-ի, և անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման` շուրջ 260 մլրդ դրամի չափով։ Կառավարությունը նաև կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսով նվազում։

 

Կառավարության այս կանխատեսումները պետք չէ դիտարկել որպես հաստատված վերջնարդյունք, քանի որ ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ տնտեսության վրա ազդող նոր հանգամանքներ, որոնք կարող են բարդացնել կամ թեթևացնել տնտեսության իրավիճակը։ 

Ուստի անհրաժեշտ է, որ կառավարությունն ունենա տնտեսական զարգացում ապահովելու մի շարք սցենարներ և գործողությունների պլան, քանի որ ցանկացած պահի իրավիճակի կտրուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement