Չարենցավանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով մեկ տարեկան երեխա է հոսպիտալացվել
SOCIETYԱպրիլի 27-ին, ժամը 09:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 14:26:
Այրվել է տան գույքը՝ ամբողջությամբ, մուտքում մոտ 2 խմ կենցաղային իրեր և կոտրվել է հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին: Բնակիչ Մանե Ս.-ն (2019 թ.) հոսպիտալացվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



